«Խելքի՛ եկեք» (ռուս.՝ «Оду́майтесь!»), Լև Տոլստոյի հակապատերազմական հոդվածը, որը նա գրել է 1904 թվականին՝ Ռուս-ճապոնական պատերազմի սկսվելուց հետո[1]։

Խելքի՛ եկեք
ռուս.՝ Одумайтесь
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոդված
ՀեղինակԼև Տոլստոյ
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1904

Բովանդակություն խմբագրել

Հոդվածն սկսվում է պատերազմին տրվող ընդհանուր գնահատականով[2]

Կրկին ոչ ոքի պետք չեկող, ոչ մի բանի արդյունք չհանդիսացող տառապանք, կրկին սուտ, կրկին համընդհանուր հիմարացում, մարդկային գազանացում։

Տոլստոյը հրաժարվում է հավատալ, որ պատերազմը տեղի է ունենում ոչ թե երազում, այլ իրականում, քանի որ այն հակասում է ինչպես Ռուսաստանի պետական կրոնին՝ քրիստոնեությանը, այնպես էլ բուդդիզմի սկզբունքներին, որը, Տոլստոյի կարծիքով, Ճապոնիայի գլխավոր կրոնն է։ Այդ երկու կրոնները, ինչպես նշում է Տոլստոյը, արգելում են սպանությունը[2]։ Պատերազմը կոչելով «աշխարհի մեծագույն հանցագործություն» և «եղբայրների սպանություն»՝ նա նշում է, որ միայն «դարավոր բռնությամբ և խաբեությամբ» է հաջողվել ժողովուրդներին համոզել, որ պատերազմը «հերոսական գործ» է[2]։

Ժողովուրդներին խաբելու մեղքը Տոլստոյը բարդում է «լուսավորյալ մարդկանց վրա, որոնք պատրաստ են պատերազմ քարոզել, աջակցել նրան, մասնակցել դրան և, որ ամենասարսափելին է, չենթարկվելով պատերազմի վտանգներին, դրդել դրան, ուղարկել այնտեղ իրենց դժբախտ, խաբված եղբայրներին»[3]։

Հոդվածի յուրաքանչյուր գլուխ, բացառությամբ վերջինի, բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում նեկայացվում են պատերազմի մասին տարբեր մտածողների կարծիքները։ Երկրորդ մասում Լև Տոլստոյն արտահայտում է իր վերաբերմունքը և վերլուծում պատերազմի պատճառները։ Նրա կարծիքով՝ պատերազմի պատճառը կառավարական գաղափարախոսությունն է, որը հայրենասիրության անվան տակ ատելություն է սերմանում այլ ժողովուրդների նկատմամբ։ Քաղաքական գործիչների և դիվանագետների հետ միասին պատերազմի սանձազերծման գործում էական դեր են խաղում լրագրողները, որոնք արդարացնում են ռազմատենչ գաղափարախոսությունը[4][5]։ Պատերազմներից մարդկության փրկությունը մարդկանց մեջ ճշմարիտ կրոն հաստատելու մեջ է, յուրաքանչյուրի մեջ գոյություն ունեցող բարոյական սկզբունքների մեջ, որը պահանջում է սեր մերձավորի հանդեպ և որպես հետևանք, հրաժարում ռազմական գործողություններին մասնակցելուց[6]։

Հրապարակում խմբագրել

Հաշվի առնելով Ռուսական կայսրությունում հոդվածը հրապարակելու անհնարինությունը, այն առանձին գրքույկով հրատարակվել է Անգլիայում՝ «Ազատ խոսք» հրատարակչության, թարգմանվել է Վլադիմիր Չերտկովի կողմից և հրապարակվել է բրիտանական «The Times» թերթում 1904 թվականի հունիսի 27-ին, որից հետո տարածվել է շատ երկրներում և արագ թարգմանվել այլ օտար լեզուներով[7]։

Ճապոնիայում հոդվածը լայն ճանաչում է ստացել ճապոներեն թարգմանության և «Հեյմին սիմբուն» (Heimin Shinbun) թերթում հրապարակման շնորհիվ։ Ուձյակ Ակիտայի հիշողությունների համաձայն՝ հոդվածը զգալի ազդեցություն է գործել իր ժամանակի երիտասարդ ճապոնացիների վրա։ Հոդվածի տպավորության տակ Ակիկո Յոսանոն գրել է «Մի Նվիրիր, սիրելիս, քո կյանքը․․․» բանաստեղծությունը[8], որը դարձել է հակապատերազմական ճապոնական պոեզիայի հուշարձան[9][10][11][12][13]։

Ռուսաստանում առաջին անգամ լույս է տեսել 1906 թվականին «Обновление» հրատարակչությունում առանձին գրքույկով, որն անմիջապես բռնագրավվել է։ 1911 թվականին լույս է տեսել Լև Տոլստոյի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուի 36-րդ հատորում, և այդ հատորը նույնպես բռնագրավվել է։

Արձագանքներ խմբագրել

Հոդվածին բուռն արձագանքել են Բեռնարդ Շոուն, Անատոլ Ֆրանսը, Թոմաս Հարդին, The Daily News թերթը և այլն։ Ռուսաստանի թերթերը («Մոսկովսկիե Վեդոմոստի», «Գրաժդանին») վրդովմունք են հայտնել հոդվածի հրապարակման և դրա բովանդակության կապակցությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Зорин, Андрей Леонидович Жизнь Льва Толстого: Опыт прочтения. — Москва: Новое Литературное Обозрение, 2020. — 248 с.
  2. 2,0 2,1 2,2 Лев Толстой, 2022, Одумайтесь!, էջ 18
  3. Лев Толстой, 2022, Одумайтесь!, էջ 19
  4. Рауф Габидулин История коррупции в России. — Политическая энциклопедия, 2020. — 303 с.
  5. И. В. Петровицкая Переписка Льва Толстого с писателями, журналистами, издателями // Вестник Московского университета. Серия 10. Журналистика. — 2012.
  6. Бирюков, Павел Иванович Биография Л. Н. Толстого. — Москва: Алгоритм, 2000.
  7. Ломунов, Константин Николаевич Лев Толстой в современном мире. — Москва: Современник, 1975. — 496 с.
  8. «Восприятие философии ненасилия Л. Н. Толстого в Японии». Международная библиотечная сеть Либмонстр (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
  9. «Ёсано Акико | Энциклопедия Японии от А до Я». japantoday.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 28-ին.
  10. Ёсано Акико // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  11. Мещеряков, Александр Николаевич Император Мэйдзи и его Япония. — Москва: Наталис, 2009. — 736 с.
  12. Sho Konishi Anarchist Modernity. — Harvard. — 356 с.
  13. Рехо Ким Лев Толстой и литературы Востока Сб. ст.. — Москва: Институт мировой литературы им. А.М. Горького, 2000. — 300 с.

Գրականություն խմբագրել

  • Лев Толстой Не могу молчать: Статьи о войне, насилии, любви, безверии и непротивлении злу. / с предисловием П. В. Басинского. — М.: Альпина Паблишер, 2022. — 332 с.

Արտաքին հղումներ խմբագրել