Խարչո (վրաց.՝ ხარჩო) վրացական ազգային ապուր[1][2]։ Այն պատրաստված է տավարի մսից, բրնձից և ընկույզից։ Ապուրը կծու է։ Ավելացնում են սխտոր և կանաչի։ Համեմատած մնացած ապուրների, այն ավելի խիտ է։

Խարչո
վրաց.՝ ხარჩო
Խարչոյի բաղադրիչները
Վրացական խոհանոց
Ծագում
ՏեսակԱպուր
Ենթատեսակապուր և սննդամթերք
Առաջացման երկիրՎրաստան Վրաստան
Բաղադրամասեր
Հիմնականտավարի միս, տխեմալի, քերած ընկույզ
Հնարավորբրինձ, ընկույզ, սխտոր, կանաչի, սալոր, նռան հյութ, լոլիկ, խոզի միս, գառան միս, թռչունի միս
 Kharcho Վիքիպահեստում

Խարչոն մյուս մսով ապուրներից տարբերվում է նրանով, որ այն պատրաստվում է միայն տավարի մսից (վրացերեն «ձորխիս խորցի խարշոտ»), տխեմալուց և քերած ընկույզից։ «Դասական» բաղադրատոմսի համաձայն՝ այս երեք բաղադրիչներն անփոխարինելի և պարտադիր են ապուրի բաղադրատոմսում։

Սակայն ամենօրյա խոհանոցում լինում են դեպքեր, երբ տխեմալին փոխարինում են թարմ սալորով, նռան հյութով կամ լոլիկով։ Հիմա խարչոն պատրաստում են նաև խոզի, գառան և նույնիսկ թռչունի մսով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել