Խարկովի երաժշտական կոմեդիայի ակադեմիական թատրոն
Խարկովի երաժշտական կոմեդիայի ակադեմիական թատրոն, թատրոն[1][2][3][4][5][6], հիմնադրվել է Խարկովում, 1929 թվականի նոյեմբերի 1-ին։ Իր գործունեության ընթացքում թատրոնը 40-ից ավելի ներկայացումներ է բեմադրել[2][3][4][5][6]։ Թատրոնի անձնակազմը հյուրախաղեր է ունեցել Կիևում, Ռիգայում, Երևանում և Բաքվում[1][2][6]։
Խարկովի երաժշտական կոմեդիայի ակադեմիական թատրոն Харьковский академический театр музыкальной комедии | |
---|---|
Թատրոնի դիմային մասը | |
Տեսակ | երաժշտական կոմեդիայի |
Հիմնադիրներ | Բորիս Բալաբան, Դոմիան Կոզաչկովսկի |
Երկիր | Ուկրաինա |
Գտնվելու վայրը | Խարկով |
Հիմնադրման ամսաթիվ | 1929 թվական, նոյեմբերի 1 |
Կայք | operetta.kharkiv.ua |
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1929 թվականի նոյեմբերի 1-ին Խարկովում` որպես Ուկրաինայում առաջին օպերետի թատրոն[1][2][3][4][6]։ Նախ գտնվում էր «Մուսուրի» թատրոնի շենքում, իսկ 2004 թվականից աշխատում է «Պիշչևիկ» կինոկենտրոնի շենքում[3][5][6]։ Առաջին ռեժիսորները, ովքեր աշխատում էին թատրոնում, եղել են Ուկրաինական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ Բորիս Բալաբանը և Ուկրաինական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ Դոմիան Կոզաչկովսկին։ Նրանք բեմադրել են առաջին ներկայացումները`«Զապորոժեցը Դանուբի մոտ», «Գնչուական բարոնը» և «Սուրբ ծննդյան նախորդ գիշերը»[1][6]։ 1980-ական թվականներին Խարկովի երաժշտական կոմեդիայի թատրոնում առաջին անգամ բեմադրվում են մյուզիքլներ, որոնցից են «Քույր Քերին», «Յունոնան և Ավոսը» և «Հիսուս Քրիստոս սուպերսթար»[1][2][6]։ 2006 թվականին թատրոնն արժանացել է ակադեմիականի կարգավիճակի` ուկրաինական երաժշտական արվեստի զարգացման եւ պրոֆեսիոնալիզմի համար[4][6]։ 2009 թվականի նոյեմբերին Խարկովի շրջանային թատրոնը պարգևատրվել է «Слобожанская слава» նշանով[6].:
Հայտնի դերասաններ
խմբագրելԽարկովի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ելույթ են ունեցել շատ հայտնի դերասաններ, որոնցից են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տատյանա Շմիգան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Գերարդ Վասիլևը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայիլ Վոդյանովը և շատ ուրիշներ։ Իրենց կարիերան այս թատրոնում են սկսել ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Իսահակ Դունաևսկին և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի դերասանուհի Կլաուդիա Շուլժենկոն[4][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Харьковский Академический Театр Музыкальной Комедии» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Главная / Компании Харькова / Театры Харькова» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «ХАРЬКОВ СПРАВОЧНИКИ ОТДЫХ | РАЗВЛЕЧЕНИЯ ТЕАТРЫ Харьковский академи» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Харьковский академический театр музыкальной комедии - досье - харьковские новости Status Quo» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Украина, Харьков, ул. Карла Маркса, 32» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 «Наша история» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.