Խարգին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում։ Գտնվում էր Արճեշ քաղաքից 2-3 կմ հարավ֊արևելք, լճափնյա կանաչապատ հարթության վրա։

Գյուղ
Խարգին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԱրճեշի գավառակ
Այլ անվանումներԽարգեն, Խարկեն, Հարկին
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն

խմբագրել

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը կոտորվել է, փրկվածները տարագրվել են Արևելյան Հայաստան։

Ըստ Լինչի այստեղ գտել են Արգիշտի II թագավորի (մթա 714-690) սեպագիր արձանագրություն։

Բնակչություն

խմբագրել

XIX դարի վերջին ուներ 15 տուն, 1909 թվականին՝ 23 տուն հայ, իսկ Մեծ եղեռնի նախօրեին՝ 30 տուն հայ և թուրք բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 702

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 42