Խարալամպոս «Խարիս» Գիաննոպուլոս (Greek: Χαράλαμπος "Χάρης" Γιαννόπουλος, հուլիսի 13, 1989(1989-07-13), Վերիա), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը խաղում է Հունաստանի Բասկետբոլի լիգայի և Բասկետբոլի Չեմպիոնների լիգայի անդամ «ԱԷԿ Աթենքի» կազմում։ Նա 2.01մ (6 ft 7 in)[1] հասակով տարբեր դիրքերից հաջողությամբ խաղացող է։

Խարիս Գիաննոպուլոս
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 13, 1989(1989-07-13) (34 տարեկան)
ԾննդավայրՎերիա
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունբասկետբոլիստ

Մասնագիտական կարիերա խմբագրել

Գիաննոպուլոսն իր կարիերան սկսել է հունական լիգայի «ՊԱՕԿ Տեսսալոնիկի» ակումբում՝ 2005–06 մրցաշրջանում[2]։ 2008 թվականին միացել է «Օլիմպիակոս Պիրեոս» հունական ակումբին։ 2009-2011 թվականների 2 մրցաշրջանում խաղացել է «Պանանիոս» ակումբում։ 2011-12 մրցաշրջանում միացել է «Պերիստերի» ակումբին, որից հետո 2012–13 մրցաշրջանում խաղացել է «Պանաթինաիկոս» ակումբում։

2013 թվականին պայմանագիր է կնքել Իսպանիայի ACB լիգայի Մանրեսա ԲԱ-ի հետ[3]։ 2015 թվականին Գիաննոպուլոսը վերադարձել է Հունաստան և պայմանագիր կնքել «Ռեթմնո Քրեթան Քինգս»-ի հետ[4]։ 2017 թվականի հուլիսի 10-ին վերականգնել է իր պայմանագիրը Քրեթան թիմի հետ մինչև 2020 թվականը և դարձել թիմի ավագ։

2018 թվականին նա պայմանագիր է կնքել Հունաստանի բասկետբոլի լիգայի «ԱԵԿ» ակումբի հետ[5]։

Կարիերա ազգային հավաքականում խմբագրել

Հունաստանի պատանիների ազգային հավաքական խմբագրել

Հունաստանի պատանիների ազգային հավաքականների հետ Գիաննոպուլոսը խաղացել է 2005 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում և 2006 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում։ Նվաճել է արծաթե մեդալ 2007 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում։Նաև խաղացել է 2008 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում, իսկ 2009 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ ։

Հունաստանի ավագների ազգային հավաքական խմբագրել

Գիաննոպուլոսը 2017 թվականին դարձել է Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ[6]։ Խաղացել է ՖԻԲԱ-ի 2019 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Eurobasket.com Haralampos Giannopoulos Height: 201 cm/6'7".
  2. Euroleague.net Career Notes.
  3. http://www.a1basket.gr/2013/09/charis-giannopoulos-signs-with-basquet-manresa-spain.html
  4. http://www.a1basket.gr/2015/08/rethymno-cretan-kings-signed-charis-giannopoulos.html
  5. «EUROBASKET NEWS». www.eurobasket.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  6. Η "πρώτη" της Εθνικής σε φωτογραφίες (el).
  7. Greece announce preliminary player list for games against Great Britain and Israel.

Արտաքին հղումներ խմբագրել