«Խարիսխ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Якорь»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Լոմոնոսովսկի շրջանում։ Տեղադրվել է 1967 թվականին, Գոստիլիցկոյե խճուղու 10 կիլոմետրին։

«Խարիսխ» հուշահամալիր
Ազգանունների ցանկով հուշատախտակը, որը սկզբնական ստելայի հատվածն է
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան
Ստեղծում1967
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՊետրովսկոե
Շինության ձևՀուշահամալիր
Մասն էՓառքի կանաչ գոտի
Ներկա վիճակԿանգուն
 Anchor Memorial Վիքիպահեստում

Դա այն սահմանագիծն է, որտեղ 1941 թվականի սեպտեմբերին Ռազմածովային նավատորմի ռազմածովային տնտեսական համբարակային ուսումնարանի կուրսանտների գումարտակը կանգնեցրել է գերմանական զորքերի հարձակումը։ Հուշարձանը վերակառուցվել է 1970 թվականին։

Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471410280300536) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։

Պատմություն խմբագրել

Հուշարձանի նախնական նախագիծը մշակվել է ուսումնարանի վետերաններ, գնդապետ Ի. Տ. Իոնիխինի և առաջին կարգի նավապետ Ա. Ֆ. Տոլոչկոյի կողմից[2]։ Հուշարձանը, որը կառուցվել էր ուսումնարանի շրջանավարտների հավաքած միջոցներով, ուներ վարդագույն կարելական գրանիտից պատրաստված ստելայի տեսք, որի վրա ոսկեգույն տառերով գրված էր զոհված մարտիկների և հրամանատարների ազգանունների ցանկը։ Ստելայի վերևում տեղադրված էր «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալի պատկերը և հետևյալ մակագրությունը[2].

  Այս սահմանագծին 1941 թվականի աշնանը 8-րդ բանակի կազմում դաժան մարտեր են մղել և դեպի Լենինգրադ ձգտող թշնամու կատաղի գրոհներն են զսպել Ռազմածովային նավատորմի ռազմածովային տնտեսական համբարակային ուսումնարանի կուրսանտներն ու սպաները։  

Ստելայի հիմքում պատկերված էր խարիսխ։ Ստելան շրջապատված էր շղթայով միացված նավային չորս խարիսխներից կազմված ցանկապատով[2]։

Վերակառուցում խմբագրել

1970 թվականին հուշարձանը վերակառուցվել է ճարտարապետ Վ. Ն. Ցիցինի[3] և նկարիչ Օ. Գ. Կուկուշկինի նախագծով՝ ուսումնարանի նախկին կուրսանտ փոխգնդապետ Մ. Ե. Կոմարովսկու մասնակցությամբ։ Աշխատանքներն իրականացրել է «Լենդորստրոյ» կազմակերպությունը[4]։ Հուշարձանի շեֆեր են դարձել մոտակայքում՝ Պետրոդվորեցում, գտնվող Ա. Ս. Պոպովի անվան ռադիոէլեկտրոնիկայի բարձրագույն ռազմածովային ուսումնարանի կուրսանտները[4]։

Ժամանակակից տեսք խմբագրել

Վերակառուցումից հետո հուշարձանը, որն ընդգրկված է «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ, վերածվել է երկու պահպանման համատեղված բետոնե սալերի տեսքով տպավորիչ շինության։ Այդ սալերի մեջ բացված են հրակնատներ և ասես նմանակում են քանդված ծովային ամրոցի պատի մի մասը[5]։ Միաձույլ սալերի բետոնե մակերևույթին նշմարվում են հնգաթև աստղի, մուրճի ու մանգաղի ռելիեֆային մեծանկարները[5]։ Ձախ սալիկին փակցված է հուշատախտակ այս սահմանագծին զոհված կուրսանտների և սպաների ազգանունների ցանկով (սա սկզբնական ստելայի հատվածն է)։ Երկրորդ սալիկին փակցված է հուշատախտակ հուշարձանի պատմության, նախագծի հեղինակների և շինարարների մասին համառոտ տեղեկություններով[6]։ Հուշահամալիրի առջև տեղադրված են գրանիտե գլաքարերին հենված նավային խարիսխներ (միայն թե արդեն ոչ թե չորս, այլ երկու), որոնցից էլ հուշարձանը ստացել է անվանումը[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятник «Якорь»».
  2. 2,0 2,1 2,2 Военно-морское хозяйственное-интендантское училище ВМФ (ВMХ-ИнтУ ВМФ) // ГВВУТ — история батальона ВМФ, gvvut.ru
  3. «Когда вернешься в Ленинград...» Արխիվացված 2016-10-16 Wayback Machine // Мир Петербурга, 23.01.2012
  4. 4,0 4,1 Ганшин В. И., Сердобольский, О. М. Кольцо памяти, кольцо славы. — Л.: Лениздат, 1988. — С. 96—97. — (Библиотека молодого рабочего). — ISBN 5-289-00122-0.
  5. 5,0 5,1 5,2 «Приложение № 5 к приказу комитета по культуре Ленинградской области от 04.03.2015 № 01-03/15-2 «Предмет охраны объекта культурного наследия федерального значения „Ансамбль «Зеленый пояс славы Ленинграда»: памятник «Якорь»", расположенного на 10 км Гостилицкого шоссе, Пениковское СП Ломоносовского района Ленинградской области»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  6. Մի շարք տեղեկատուներում բացակայում են ճարտարապետ Վ. Ն. Ցիցինի և նկարիչ Օ. Գ. Կուկուշկինի անունները։ Այդ սխալն առկա է նաև «Санкт-Петербург. Петроград. Ленинград.» (М: БРЭ, 1992) հանրագիտարանային տեղեկատուում, և հետագայում կրկնվել է բազմաթիվ հրատարակություններում և կայքերում։

Գրականություն խմբագրել

  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.

Արտաքին հղումներ խմբագրել