Հետերոզիս (հին հունարեն՝ ἕτερος —փոփոխություն, փոխակերպում), կենսաբանական երևույթ, որի դեպքում ոչ ազգակցական տրամախաչումից ստացված առաջին սերունդը կամ հիբրիդը տնտեսական ու կենսաբանական մեկ կամ մի շարք հատկանիշներով գերազանցում է ծնողականներին։

«Հետերոզիս» տերմինն առաջարկել է ամերիկացի գենետիկ Գ. Շելը (1912-ին), սակայն գիտության մեջ այն գործածվում է 1914-ից։ Մինչև այդ բուսաբուծության մեջ օգտագործվում էր «հիբրիդային ուժ» հասկացությունը, որն առաջին անգամ նկարագրել է Հ. Կելռեյտերը (1760-ին)։ Չնայած հետերոզիսի երևույթը մարդկությունը օգտագործում է հին ժամանակներից, բայց դեռևս դրա մեխանիզմը լրիվ չի բացահայտված։ Բուսական և կենդանական պոպուլյացիաներում հետերոզիսը հանդես է գալիս գենետիկան բազում ձևերով՝ կենսունակությամբ, վերարտադրողականությամբ, մթերատվությամբ (բերքատվությամբ) ևն, իսկ երբեմն դրանց մասնակի կամ ամբողջական զուգակցմամբ ծնողական ձևերին գերազանցելու տարբերակներով։ Ներկայումս գերիշխում է այն կարծիքը, որ հետերոզիսը հիմնականում պայմանավորված է գենետիկությունը, հետերոզիգոտությունը և գերդոմինանտությունը։ Իսկական տարբեր մեխանիզմներով, որտեղ կարևորվում են հատկապես դոմինանտությունը, հետերոզիգոտությունը և գերդոմինանտությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 373