Խաչիկ Ստամբոլցյան
հայ հասարակական գործիչ
Խաչիկ Վարդանի Ստամբոլցյան (սեպտեմբերի 15, 1940 - օգոստոսի 28, 2022[1]), կուսակցական (ՀՀՇ անդամ), հասարակական գործիչ, ֆիզիկոս։
Խաչիկ Ստամբոլցյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1940 |
Մահացել է | օգոստոսի 28, 2022[1] (81 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Կուսակցություն | ՀՀՇ |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 15-ին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, ընտրվել ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր[2]։
Քննադատություն խմբագրել
Ղեկավարել է «Գթություն» կազմակերպությունը, որը կոչված էր բարեգործական ծրագրեր իրականացնել Հանրապետությունում։ Որպես այդ կազմակերպության ղեկավար՝ իր ձեռքն էր կենտրոնացրել Սպիտակի երկրաշարժի հետևանքով աղետի գոտու կարգավիճակ ստացած բնակավայրերին հասցեագրված ամբողջ օգնությունը, և այդ օգնությունը տնօրինել ըստ իր անձնական ցանկության ու հիմնականում ոչ միշտ իր նպատակին ծառայեցնելով[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է Խաչիկ Ստամբոլցյանը
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2016-02-27
- ↑ Սվետլանա Մարգարյան, ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ ( Մաս 25), «Լույս աշխարհ», մարտ 18, 2012 թիվ։