Խաչիկ Աբեղյան

հայ լրագրող, մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խաչիկ Անդրեի Աբեղյան (1909, Նախճավան, Աստապատ-1987), հայ լրագրող, մանկավարժ։ Դեռ վաղ դպրոցական հասակից սիրում էր հայ, ռուս և համաշխարային գրականության դասականներին ընթերցել։ Դպրոցական էր, երբ սկսեց գրել առաջին թղթակցությունները։

Աբեղյան Խաչիկ Անդրեի
Աբեղյան Խաչիկ Անդրեի
Ծնվել է1909
Ծննդավայր

Նախիջևանի գավառի Թազաքենդ գյուղում

1987 նոյեմբերին
Մահացել է1987
Ազգությունհայ
Մասնագիտությունլրագրող, մանկավարժ
Աշխատանքուսուցիչ, թերթի խմբագիր
ԱշխատավայրԳրոհ, Սովետական Հայաստան և Բանբեր Հայաստանի արխիվների

Կենսագրություն խմբագրել

Խաչիկ Անդրեի Աբեղյանը ծնվել է 1909 թվականին, պատմական Նախիջևանի գավառի Թաքազենդ գյուղում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1928-1929 թվականներին, նա «Մուրճ և մանգաղ» թերթում գրական աշխատող դարձավ, կուսակցական բաժնի վարիչ, ապա՝ թերթի պատասխանատու քարտուղար։ Ապա երկու տարի որպես ուսուցիչ աշխատեց Կրասնոդարի մարզի Գոյթղ (այժմ Տուապսեի շրջան) հայկական գյուղում։ 1931-1935 թթ. նա «Գրոհ» թերթի պատասխանատու քարտուղարն էր, հետագա հինգ տարիներին՝ Դոնի-Ռոստովում «Ուդարնիկ» բանվորական թերթի խմբագրի տեղակալը։ Մեկ տարի (1941 թ.) նա ուսանեց Մոսկվայի Դտալինի անվան ակադեմիայում, հետո տեղափոխվեց Երևան և 1941-1942 թթ. աշխատեց «Կոմունիստ» թերթում որպես բաժնի վարիչ։ Խ. Աբեղյանը գերազանց տիրապետում էր հայերեն և ռուսերեն լեզուներին։ Նա ոչ միայն գրում էր ակնարկներ և հոդվածներ, այլև կատարում թարգմանություններ։ 1942-1952 թվականներին մայոր հայորդին որպես խմբագրի տեղակալ ծառայեց «Բոյեվայա զվեզդա», «Մարտական աստղ» թերթի խմբագրությունում։