Խաչատուր Օսկանյան (ապրիլի 23, 1818(1818-04-23) կամ 1818, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 1, 1895(1895-08-01) կամ 1900, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ գրող, լրագրող, Նյու Յորքի առաջին հայը (տես՝ Հայերը Նյու Յորքում

Խաչատուր Օսկանյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1818(1818-04-23) կամ 1818
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էօգոստոսի 1, 1895(1895-08-01) կամ 1900
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Նյու Յորքի համալսարան (1840)
Մասնագիտությունդիվանագետ, լրագրող և գրող
Ստորագրություն
Изображение автографа
 Christopher Oscanyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խաչատուր Օսկանյանը ծնվել է 1818 թվականին Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունը ստացել է մասնավոր ուսուցիչների մոտ, տարբեր լեզուներ է սովորել։

  • 1834 թվականին ամերիկացի քարոզիչների օժանդակությամբ մեկնել է ԱՄՆ։
  • 1834-40 թթ. ուսանել է Նյու Յորքի համալսարանում։
  • 1840 թվականին Կ.Պոլսում խմբագրել է «Ազգարար բյուզանդական»[1] պարբերականը։
  • 1854 թվականին հաստատվել է Նյու Յորքում։ Արևելքի մասին հոդվածներով աշխատակցել է «Նյու Յորք հերալդ» և այլ պարբերականների՝ Օսքան Քրիստափոր անվամբ։
  • 1857 թվականին հրատարակել է «Սուլթանը և իր ժողովուրդը» գիրքն Օսմանյան կայսրության մասին։

Օսկանյանը եղել է Կոլումբիա քոլեջի իրավաբանական բաժնի գրադարանավար, Նյու Յորքի օսմանյան հյուպատոս, մաքսատան պաշտոնյա, Նյու Յորքի մամուլի նախագահ։

Ծրագրել է հայկական քաղաք ստեղծել Ռիչմոնդում կամ Վիրջինիայում՝ Նոր Անի անվամբ՝ Մուշ, Վան, Զեյթուն, Կարին փողոցներով, որը չի իրականացել։

Մահացել է 1900 թվականին Նյու Յորքում։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ա. Բախչինյան, «Հայազգի գործիչներ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱԶԴԱՐԱՐ ԲԻՒԶԱՆԴԵԱՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.