Խաչատուր Ավագյանց
հայ բանաստեղծ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուր Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյանց ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչատուր Ավագյանց (1825[1][2], Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1][2] - 1865[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ բանաստեղծ, բժիշկ։
Խաչատուր Ավագյանց | |
---|---|
Ծնվել է | 1825[1][2] |
Ծննդավայր | Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | 1865[1][2] |
Վախճանի վայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ և բժիշկ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Տարտուի համալսարան[1] |
Խաչատուր Ավագյանց Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար), ուսանել Դորպատի համալսարանում։ Ավագյանը գրել է երգեր, որոնցից «Ուրախասցուք ուրեմն»–ը ուսանողական հայտնի երգերից մեկի՝ «Gaudeamus igitur»–ի հայացված տարբերակն է (1849)։ Վերջինս, «Երգ ուխտի», «Հայոց գինին» և այլ երգերի հետ, ուսանողական տարիներին ճանաչում է բերել հեղինակին։ Ավագյանցի երգերին բնորոշ են հայրենասիրությունն ու կենսասիրությունը։
Երկեր խմբագրել
- Քնար հայկական, ԱՊԲ, 1868, Էջ 355–356, 361-363, 389-390։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 601)։ |