Խաչատուր Ավագյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուր Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Խաչատուր Աբգարի Ավագյան (սեպտեմբերի 25, 1925, Քանաքեռավան, Հայաստան - հունվարի 23, 2012[1], Երևան, Հայաստան)[2], հայ թատերագետ, դրամատուրգ, երգիծաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984 թվականից։
Խաչատուր Ավագյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1925 |
Ծննդավայր | Քանաքեռավան, Հայաստան |
Վախճանվել է | հունվարի 23, 2012[1] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | թատերագետ, դրամատուրգ և երգիծաբան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Պարգևներ | |
Խաչատուր Ավագյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է ՀԽՍՀ Կոտայքի շրջանի Քանաքեռ ավանում (այժմ՝ Երևան քաղաքի շրջագծի մեջ)։ 1945 թվականին ընդունվել և 1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1950 թվականին աշխատանքի է անցել Կոտայքի շրջսովետի գործկոմի կուլտլուս աշխատանքի բաժնում, սկզբում իբրև տեսուչ, 1951-1953 թվականներին՝ բաժնի վարիչ։ 1954-1956 թվականներին աշխատել է ՀԿԿ Կոտայքի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնում որպես հաստիքային պրոպագանդիստ։ 1957-1989 թվականներին աշխատել է «Սովետական արվեստ» հանդեսի խմբագրությունում, 1954 թվականից եղել է հանդեսի պատասխանատու քարտուղարը։ 1974 թվականին «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան։ 1966-1967 թվականներին, համատեղության կարգով, աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում իբրև կրտսեր գիտաշխատող։
Հայաստանի թատրոնները բեմադրել են նրա «Ակունք», «Երազն ի բարին կատարվի», «Ջոնին և ավազակները», «Ճռճռացող դռներ», «Ամենապիտանին», «Ուղղում» և այլ պիեսներ[3]։
Խ. Ավագյանի երկերի մատենագրություն խմբագրել
- Թադևոս Սարյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1964, 158 էջ։
- Հայ սովետական թատրոնի պատմություն (աշխատության ներածական բաժինները գրել է Խ. Ավագյանը Բաբկեն Հարությունյանի հետ), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 647 էջ։
- Մհեր Մկրտչյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1970, 16 էջ։
- Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1973, 219 էջ։
- Թատրոնը և ժամանակը (հոդվածների ժողովածու), Ե. Հայկական թատերական ընկերություն, 1975, 274 էջ։
- Կարպ Խաչվանքյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1979, 134 էջ։
- Գրիգոր Տեր-Գրիգորյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1983, 100 էջ։
- Ժամանակի հետ (հոդվածների ժողովածու), Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1985, 223 էջ։
- Ճշմարտախոս աղվեսը (հեքիաթ-պիես), Երևան, «Լուսակն», 2008, 78 էջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=13307
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Խաչատուր Ավագյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-29-ին։ Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 59-60