Խաչալույս
Խաչալույս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խնուսի գավառում։ Գտնվում էր Արոս գետի ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Խաչալույս | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Խալիլ Չայուշ. Խալիլ-Չավուշ, Խալիլ Չավուշ, Խալիլ Չաուշ, Խալչավուշ, Խալչաուշ, Կալիլ Չաուշ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելՀանդիսացել է Խնուսի դաշտի նշանավոր գյուղերից մեկը։
Բնակիչները քաջ, ռազմասեր և արհեստավոր մարդիկ էին։ 1890-ական թվականներին ակտիվ մասնակցություն են ունեցել թուրքերի դեմ մղված ազատագրական պայքարներում։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
Բնակչություն
խմբագրել1909 թվականին ուներ 85 տուն հայ և 30 տուն քուրդ բնակիչ։ 1915 թվականին ուներ մոտ 200 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, ջուլհակությամբ և գորգագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԽաչալույսն ուներ Ս. Սարգիս Զորավար անունով քարակերտ եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր վարժարան։
Անվանի մարդիկ
խմբագրելԽաչալույսում է ծնվել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Մովսիսյանը[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 660
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 706)։ |