Խայտառակ արարք

Թաներ Աքչամի գիրքը

Խայտառակ արարք. Հայոց ցեղասպանությունը և թուրքերի պատասխանատվության հարցը (թուրքերեն՝ İnsan Hakları ve Ermeni Sorunu, İttihat ve Terakki'den Kurtuluş Savaşı'na), Թաներ Աքչամի 1999 թվականին լույս տեսած գիրքը, որը պատմում է Հայոց ցեղասպանության ժխտման մասին։ Ի սկզբանե գիրքը տպագրվել է թուրքերեն։ 2006 թվականին Փոլ Բեսեմերն այն թուրքերենից թարգմանել է անգլերեն, իսկ Զորյան ինստիտուտի անդամներ Ջուլի Գիլմորը և Ջորջ Շիրինյանը վերամշակել և խմբագրել են հում թարգմանությունը[1]։

Խայտառակ արարք
անգլ.՝ A Shameful Act
ՀեղինակԹաներ Աքչամ
Տեսակգիրք
Ժանրվավերագրական գրականություն
Հրատարակման տարեթիվ1999

2021 թվականին Newmag հրատարակչությունը գիրքը թարգմանել է հայերեն։ Անգլերենից հայերեն թարգմանության հեղինակը Լիլիթ Թութխալյանն է։

Բովանդակություն խմբագրել

Իր գրքում Աքչամը պնդում է, որ Միություն և առաջադիմություն կոմիտեն Հայոց ցեղասպանությունն իրագործել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լրացուցիչ տարածքային կորուստներ ունենալու վախից դրդված։ Գերի Ջ. Բասը The New York Times-ում գրել էր, որ գիրքը «խիտ, չափված և ծանոթագրություններով առատ գիրք է, որը լուրջ մարտահրավեր է հանդիսանում թուրք ժամանակակից պոլեմիստներին»[2]։ Kirkus Reviews-ը նշում է, որ հեղինակը «անողոք է իր պնդումներում, որ թուրք պաշտոնյաները, որոնք հրաժարվել են ենթարկվել մարդասպան հրամաններին, իրենք են սպանվել»[3]։

Աքչամն առաջին գիտնականն է, որը հավաքել է թուրքական ռազմական և դատական փաստաթղթերում, ականատեսների նամակներում և վկայություններում ցրված կարևորագույն ապացույցները։ Նա հետևել է Ցեղասպանությանը նախորդած իրադարձություններին և ցույց տվել, թե ինչպես են Ցեղասպանությունը համակարգված կերպով կազմակերպել Օսմանյան կառավարությունը, իշխող քաղաքական ուժը և բանակը։ Աքչամը նաև հետաքննում է կարևորագույն հարցը, թե Թուրքիան ինչպես խուսափեց պատասխանատվությունից՝ օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը, մեղավորներին պատժելու համար միջազգային հանրության ոչ համարժեք փորձերը և թուրք ազգայնականների առաջնահերթությունները[4]։

Ընդունում խմբագրել

2007 թվականին «ընդհանուր վավերագրական» անվանակարգում գիրքն արժանացել է Մինեսոտայի գրական մրցանակի[5]։

Kirkus Reviews-ը եզրակացնում է, որ գիրքը «խիստ կարևորություն ունի պատմության համար և անկասկած կփլուզի իշամեղուների բները»[3]։

Գրքի վերնագիրը հղում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի այն հայտարարությանը, որտեղ հայերի տեղահանումը թուրքական հանրապետության հիմնադիրն անվանում է «խայտառակ, ամոթալի արարք»։ Պատմաբան Ֆաթմա Ուլգենը գրում է, որ գիրքը «տարօրինակորեն լռում է թուրքական պաշտոնական պատմության շրջանակներում թուրքական ժխտողականության միավորման մեջ Քեմալի ունեցած դերի մասին» և որ Աքչամի այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Աթաթուրքի հայացքները կարող էին ծառայել ճանաչման նպաստմանը, «հիմնված են Քեմալի երկերի խիստ ընտրողական և պատմական համատեքստ չունեցող ընթերցանության վրա»[6]։

Հրատարակություններ խմբագրել

  • Akçam, Taner. İnsan Hakları ve Ermeni Sorunu, İttihat ve Terakki'den Kurtuluş Savaşı'na ("Human Rights and the Armenian Question, from the [Committee of] Union and Progress to Liberation War"), Ankara: İmge Kitabevi, 1999.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Akçam, Taner. A Shameful Act. Henry Holt and Company, 21 August 2007 (1466832126, 9781466832121). Google Books PT741
  2. Bass, Gary J. (2006 թ․ դեկտեմբերի 17). «Turkey's Killing Fields». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  3. 3,0 3,1 «A SHAMEFUL ACT The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility». 2006 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին. - Posted online on May 20, 2010.
  4. info@f-s.am, FutureSystems. «Խայտառակ արարք». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. «Minnesota Book Awards». Friends of the Saint Paul Public Library. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 16-ին.
  6. Ulgen, Fatma (2010). «Reading Mustafa Kemal Atatürk on the Armenian genocide of 1915». Patterns of Prejudice. 44 (4): 369–391. doi:10.1080/0031322X.2010.510719.

Լրացուցիչ գրականություն խմբագրել

  • Melson, Robert (Spring 2008). «A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility, Taner Akçam (New York: Metropolitan Books, 2006), xii + 467 pp., $30.00». Holocaust and Genocide Studies. United States Holocaust Memorial Museum. 22 (1): 112–114. doi:10.1093/hgs/dcn005. - Published 1 March 2008
  • Herwig, Holger (2007 թ․ փետրվարի 10). «Documenting a 'shameful act': Turkish emigre historian writes on Armenian genocide». The Gazette. Montreal. էջ J5. - Article at Pressreader