Խայտաբղետ ճանճորս
Խայտաբղետ ճանճորս (լատին․՝ Ficedula hypoleuca), ճանճորսների ընտանիքի թռչուն։ Հայաստանում չվող է, հազվագյուտ։
Խայտաբղետ ճանճորս | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Ficedula hypoleuca (Pallas, 1764) |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|

Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 13 սմ է, թևերի բացվածքը՝ 21,5-24 սմ, կենդանի զանգվածը՝ 16 գ։ Բնադրման շրջանում արուի մարմինը վերևից սև է կամ մուգ դարչնագույն, ներքևից՝ սպիտակ։ Թևին կա վառ սպիտակ հատված, արտաքին թևի թափահարող փետուրների հիմքում՝ 1 (հաճախ՝ աննկատ), ճակատին՝ 2 փոքր սպիտակ պտեր։ Էգի մարմինը վերևից դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, գոտկատեղը՝ ավելի բաց գույնի։ Թևին կա փոփոխական փոքր սպիտակ բիծ։ Բնակվում է անտառներում, անտառածածկ գետաձորերում, պտղատու այգիներում, թփուտներում։
Սննդառություն
խմբագրելՍնվում է միջատներով, որոնց որսում է ճյուղից ճյուղ տեղափոխվելով (հաճախ՝ ծառերի վերին սաղարթում)։
Չու
խմբագրելԳարնանային վերադարձը՝ ապրիլի 2-րդ կեսին։ Բնադրում է հիմնականում փչակներում, հաճախ զբաղեցնում է արհեստական թռչնաբները։ Բույնը կառուցում է չոր խոտերից, մամուռներից։ Դնում է 5-7 ձու։ Աշնանային չուն՝ հուլիսի վերջից օգոստոսի 2-րդ տասնօրյակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ ճանճորս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ ճանճորս» հոդվածին։ |