Խաղաղություն ներս եկողին

«Խաղաղություն ներս մտնողին» (ռուս.՝ «Мир входящему»), խորհրդային գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանել են ռեժիսորներ Ալեքսանդր Ալովը և Վլադիմիր Նաումովը 1961 թվականին։

Խաղաղություն ներս եկողին
ռուս.՝ Мир входящему
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա և դրամա
Թվական1961
Լեզուռուսերեն և գերմաներեն
ՌեժիսորԱլեքսանդր Ալով[1] և Վլադիմիր Նաումով[1]
Սցենարի հեղինակԼեոնիդ Զորին
ԴերակատարներԱլեքսանդր Դեմյանենկո, Անդրեյ Ֆայտ, Նիկոլայ Գրինկո, Ստեպան Կռիլով և Վիկտոր Ավդյուշկո
ՕպերատորԱնատոլի Կուզնեցով[2]
ԵրաժշտությունՆիկոլայ Կարետնիկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն90 րոպե

Սյուժե խմբագրել

Կարմիր բանակի կրտսեր լեյտենանտ Իվլևը, որը հենց նոր է ուսումնարանն ավարտել, ժամանում է Բեռլին՝ Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի կապիտուլյացիայից մի քանի օր առաջ։ Մարտերի ժամանակ ավերված քաղաքում զինվորները հղի գերմանուհի են գտնում, և զորամասի հրամանատարությունը որոշում է օգնել նրան հասնել հոսպիտալ։ Լեյտենանտ Իվլևին հանձնարարում են ուղեկցել այդ կնոջը՝ նրան տալով վարորդ և հանձնարարելով հոսպիտալ հասցնել նաև մի կոնտուզիահար զինվորի։ Դրանով ավագ սպաները ցանկանում են պաշտպանել լեյտենանտին Բեռլինում պատերազմի վերջում հնարավոր զոհվելուց։

Արդյունքում, բոլորովին այլ մարդ դարձած, մեծացած գլխավոր հերոսը, իր ճանապարհին հանդիպած վարորդի՝ ամերիկյան բանակի զինվորի հետ միասին, օգնում է գերմանուհուն՝ նրան ապահով վայր հասցնելով։ Պատերազմը ավարտվում է՝ նշանավորվելով մի նոր մարդու ծնունդով արդեն խաղաղ աշխարհում։ Վերջնական կադրում նորածինը միզում է արդեն ավելորդ, դեն նետված զենքերի կույտի վրա։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Վիկտոր Ավդյուշկո Իվան Յամշչիկով Իվան Յամշչիկով
Ալեքսանդր Դեմյանենկո Շուրա Իվլև Շուրա Իվլև
Ստանիսլավ Խիտրով Պավել Վասիլևիչ Ռուկավիցին Պավել Վասիլևիչ Ռուկավիցին
Լիդիա Շապորենկո Բարբարա գերմանուհի Բարբարա
Վերա բոկադորո ֆրանսուհի ֆրանսուհի
Նիկոլայ Գրինկո ամերիկացի զինվոր ամերիկացի զինվոր
Նիկոլայ Տիմոֆեև գումարտակի հրամանատար գումարտակի հրամանատար
Իզոլդա Իզվիցկայա Կլավա կարգավորող Կլավա
Անդրեյ Ֆայտ սերբ սերբ
Ալեքսանդր Կուզնեցով Սլավա (լուսագրերում նշված չէ) Սլավա (լուսագրերում նշված չէ)
Ստեպան Կռիլով Չեռնյաև փոխգնդապետ Չեռնյաև
Վլադիմիր Մարենկով ավագ ավագ
Էրվին Կնաուսմյուլլեր գերմանացի սպա գերմանացի սպա
Նիկոլայ Խրյաշչիկով վիրավոր Կվիկաուում (լուսագրերում նշված չէ) վիրավոր Կվիկաուում (լուսագրերում նշված չէ)

Մրցանակներ խմբագրել

  • Վենետիկի XXII կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար և «Պազինետիի գավաթ» (իտալացի կինոքննադատների մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար) (Իտալիա, 1961)
  • Դերասան Նիկոլայ Գրինկոյին «Ստուդեբեկեր» ընկերության մեքենայի գովազդի համար շնորհվել է «Ստուդեբեկեր» մարդատար ավտոմեքենա (Գրինկո մրցանակը չի ստացել)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Кардин В. Люди и символы // Искусство кино. — 1961. — № 10. — С. 58-62.

Արտաքին հղումներ խմբագրել