Խաղաղության և համաձայնության պալատ

Խաղաղության և համաձայնության պալատ, բրգաձև շինություն, որը ստեղծվել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ճարտարապետ Նորման Ֆոսթերի կողմից հատուկ «Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի» անցկացման համար[1]։

Խաղաղության և համաձայնության պալատ
Տեսակստեղծագործական աշխատանք, կառույց, ազգային խորհրդանիշ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ղազախստան
ՏեղագրությունԱստանա
ՎայրԱստանա
Ճարտարապետական ոճպոստմոդեռն ճարտարապետություն
Շինանյութգրանիտ և float glass?
Կազմված էStained glass apex and windows of the Pyramid of Peace and Accord?
ՍեփականատերԱստանա
Օգտագործվում էօպերային թատրոն, բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր, ցուցասրահ և մշակութային կենտրոն
Հիմնադրված էսեպտեմբերի 1, 2006
Բացվածսեպտեմբերի 1, 2006
ՃարտարապետFoster and Partners
ՃարտարագետBuro Happold
ՆախագծողՆորման Ֆոսթեր և Brian Clarke?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

 
Աստանայի բուրգերի պատկերը հոբելյանական 500 տենգեի վրա՝ նվիրված Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակին

Խաղաղության և համաձայնության պալատի նախագծի հեղինակը բրիտանացի ճարտարապետ Նորման Ռոբերտ Ֆոսթերն է։ Բուրգի շենքը կառուցվել է թուրքական «Սեմբոլ Ինշաաթ» շինարարական ընկերության կողմից։

Բուրգի կառուցումն ավարտվել է 2006 թվականին, իսկ համերգասրահը բացել է Մոնսերատ Կաբալյեն։

Խաղաղության և համաձայնության պալատը մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկն է։ Բուրգը դարձել է տարբեր կրոնների, էթնիկ խմբերի և մշակույթների միասնության, ժողովրդի և պետության, ամբողջ աշխարհի խորհրդանիշը։ Խաղաղության և համաձայնության պալատի ստեղծման գաղափարը պատկանում է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նազարբաևին։ Վերջինս այն ներկայացրել է 2003 թվականի սեպտեմբերի 23-24-ը Աստանայում կայացած «Համաշխարհային և ավանդական-ազգային կրոնների առաջին համագումարի» ժամանակ։ 2006 թվականին Խաղաղության և համերաշխության պալատը ընդունել է երկրորդ համագումարի պատվիրակության անդամներին և մասնակիցներին։

Նկարագրություն խմբագրել

Բուրգը կրոնական արարողությունների և հանդուրժողականության կենտրոն է։

Բուրգի տարածքը 28 հազար մ2 է։ Խաղաղության և համերաշխության պալատը համալրված է ժամանակակից սարքավորումներով հագեցած կոնֆերանս սրահներով և ցուցահանդեսային տարածքներով, արվեստի, պատկերասրահներով։

Օպերային դահլիճում տեղավորվում է 1302 հանդիսատես, կա 20 դիմահարդարման սենյակ։ Դահլիճի ինտերիերը բոսորագույն-ոսկեգույն երանգների մեջ է, իսկ վերևում կա արև-պատուհան։ 80 մարդու համար նախատեսված նվագախմբային փոսով և 2,8 մետր խորությամբ բեմը նախատեսված է տարբեր մակարդակի բեմադրությունների համար[2]։

«Քեոփս Ատրիում» դահլիճը, որը զբաղեցնում է ավելի քան 2000 մ2 տարածք և բաղկացած է 4 հարակից պատկերասրահից, պատրաստ է միաժամանակ տեղավորել 1000 հյուր։ Դահլիճի պատկերասրահում ներկայացվում է «Մինչև 2030 թվականը Աստանայի զարգացման հիմնական ծրագիրը»։

Վերին հարկում «Բնօրրան» դահլիճն է՝ ապակյա գմբեթով, որտեղ պատկերված է Ղազախստանի Հանրապետության տարբեր ժողովուրդներին խորհրդանշող 130 աղավնի[3]։

Մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները արվեստի գործերին ծանոթանում են «Кұланшы» ժամանակակից արվեստի կենտրոնում և «Шежіре» պատկերասրահում։ Դրանցում անցկացվում են Ղազախստանի, մոտակա և հեռավոր արտասահմանյան երկրների արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսներ և ստեղծագործական երեկոներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. www.fosterandpartners.com, Foster + Partners /. «Palace of Peace and Reconciliation | Foster + Partners». www.fosterandpartners.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  3. «Дворец Мира и согласия». Mustvisit. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել