Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաղալիք (այլ կիրառումներ)

«Խաղալիք» (ֆր.՝ Le Jouet), ֆրանսիական կինոկատակերգություն։ Նկարահանել է ռեժիսոր Ֆրանսիս Վեբերը 1976 թվականին։

Խաղալիք
ֆր.՝ Le Jouet
Երկիր Ֆրանսիա
Ժանրկինոկատակերգություն
Թվականդեկտեմբերի 8, 1976[1], ապրիլի 7, 1977[1], մայիսի 12, 1977[1], սեպտեմբերի 15, 1977[1], սեպտեմբերի 23, 1977[1], փետրվարի 17, 1978[1], փետրվարի 23, 1979[1], մայիսի 25, 1979[1] և ապրիլի 3, 1980[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՖրանսիս Վեբեր[2][3]
ՊրոդյուսերԱլան Պուռ
Սցենարի հեղինակՖրանսիս Վեբեր
ԴերակատարներՊիեռ Ռիշար[3], Միշել Բուկե[3], Ժակ Ֆրանսուա[3], Միշել Օմոն, Ժերար Ժյունյո, Ալիկս Մախյե, Շառլ Ժերար, Դանիել Սեկալդի, Եվա Դարլան, Ժակլին Նոել, Լին Շարդոնե, Միշել Ռոբեն, Միշել Ռուլ, Միշել Սանդ, Ռոժ. Ռիֆար, Իվ Բարսակ և Պիեռ Նեգրե[4]
ՕպերատորԷտյեն Բեկեր
ԵրաժշտությունՎլադիմիր Կոսմա
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն95 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆրանսուա Պերենը գործազուրկ լրագրող է։ Երկար որոնումներից հետո հաջողվում է աշխատանք ստանալ «France Hebdo» թերթում։ Պերենի առաջին լուրջ առաջադրանքը եղավ խաղալիքների խանութի մասին հոդված գրելը, որը, ինչպես և թերթը, պատկանում է միլիոնատեր Պիեր Ռոմբալ–Կոշեին։ Վերջինս կառավարում է իր ֆինասական «կայսրությունը» բռնակալի նման (օրինակ՝ աշխատանքից հեռացնում է մի լրագրողի միայն այն պատճառով, որ նրա ձեռքերը խոնավ են)։

Խանութում Պերենին նկատում է միլիոնատիրոջ տղան՝ Էրիկը, ում բերել էին խաղալիք գնելու։ Պերենը տղային դուր է գալիս, և վերջինս համառորեն պնդում է, որ իր համար որպես խաղալիք գնեն հենց Պերենին։ Պերենը դիմադրում է, բայց խանութի տնօրենը և թերթի գլխավոր խմբագիրը՝ Բլենակը, համոզում են նրան տեղափոխվել միլիոնատիրոջ տուն, որպես խաղալիք։ Չնայած նվաստացուցիչ վիճակին, որում հայտնվել էր, Պերենը չի կորցնում արժանապատվությունը։ Խաղալով Էրիկի հետ, ճանաչելով նրան մոտիկից՝ լրագրողը որոշում է զբաղվել տղայի դաստիարակությամբ։ Ավելի ուշ Բլենակի շնորհիվ պարզ է դառնում, որ տղան ունի հոգեբանական խնդիրներ՝ կապված ծնողների բաժանման և հոր յուրօրինակ բնավորության հետ։ Բայց Պերենը կարողանում է ընկերանալ երեխայի հետ և ցույց տալ նրան իր և հոր եսասիրության և հանդիմանական բնավորության տհաճ էությունը։ Պերենի և Էրիկի զբաղմունքներից է դառնում երգիծական թերթի թողարկումը, որն առաջացնում է Ռոմբալ–Կոշեի սաստիկ կատաղությունը, բայց միևնույն ժամանակ ձևավորվում է ակամա հարգանք Պերենի հանդեպ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել