Խաղաթղթե տնակ, շինվածք, որը կառուցվում է խաղաթղթերը հատուկ ձևով միմյանց վրա շարքերով դասավորելով։ Նպատակն է ստեղծել հնարավորինս բարձր կառուցվածք, որը միևնույն ժամանակ չի փլուզվի[1]։ Խաղաթղթե տնակի կառուցման ժամական չպետք է օգտագործվի սոսինձ կամ որևէ այլ օժանդակ բաղադրիչ կամ սարքավորում, խաղաթղթերի ձևը նույնպես չի կարող փոխվել։

«Խաղաթղթե տնակ», Ժան Բատիստ Շարդեն, 1730-ական թվականներ
Բրայան Բերգ

Խաղաթղթե տնակների գաղափարի պատմությունը հստակ հայտնի չէ։ Նրանց մասին ամենավաղ հիշատակումը հանդիպում է ֆրանսիացի պալատական բժիշկ Ժան Էրուարի նշումներում, ով հայտնել է, որ փոքրիկ թագավոր Լյուդովիկոս XIII-ը 1605-1613 թվականներին սիրել է խաղաթղթերը տեղադրել միմյանց վրա, ընդ որում՝ «պահպանելով համամասնությունները»[2]։ Խաղաթղթե տնակների կառուցումը 18-րդ դարում եվրոպական քաղքենիական ընտանիքներում բավականին տարածված է դարձել. դրանով հաճախ զբաղվել են երեխաները տարբեր տոների, կնունքների կամ հարսանիքների ժամանակ, քանի դեռ մեծահասակները զբաղված են եղել զրույցներ վարելով։

Խաղաթղթե տնակների կառուցման հետ կարող են կապված լինել մի շարք խաղեր և մրցույթներ, ինչպես անմիջական մրցակցությունը երկու մարդկանց միջև, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է կառուցել ավելի մեծ կառույց, խաղաթղթե տնակների համատեղ շինարարությունը «քայլերի» հերթականությամբ կամ երբ փորձում են որոշել, թե արդեն կառուցված տնակում որ խաղաթուղթը կարելի է դուրս բերել, որպեսզի այն չփլուզվի։ Խաղաթղթե տնակների կառուցման համար կան հատուկ հրահանգներ[3]։

Արդեն 20-րդ դարի սկզբին սահմանվել և գրանցվել են խաղաթղթե տնակների կառուցման բարձրության ռեկորդներ։ Այսպես, 1907 թվականին «Սթրենդ» ամսագրում հոդված է հրապարակվել անգլիացի Ռոզի Ֆերների մասին, որը կարողացել է խաղաթղթերից պատրաստել 20 հարկ (այսինքն՝ շարք) ունեցող «աշտարակ»[4]։ Խաղաթղթե տնակների կառուցման ժամանակակից ռեկորդակիրը Բրայան Բերգն է, որի նվաճումները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ սկսած 1992 թվականից[5], և այդ ժամանակից ի վեր իր կողմից էլ բազմիցս բարելավվել է[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Comment Faire un Château de Cartes — AuSujet». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. Jean Héroard, Journal, ed. Madeleine Foisil et al., 2 vol., Paris, 1989.
  3. «Château de cartes» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. The Strand Magazine, April 1902, page 497.
  5. «Guinness Book of World Records» American 1994 Edition, page 250.
  6. «Tallest house of cards» (անգլերեն). GuinnessWorldRecords.com. 2007 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. «Largest playing card structure» (անգլերեն). GuinnessWorldRecords.com. 2010 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.