Խալիդա Տումի (արաբ․՝ خليدة تومي‎‎, ծննդյան ազգանունը՝ Խալիդա Մեսաուդի, անգլ.՝ Khalida Messaoudi, արաբ․՝ خليدة مسعودي‎‎, մարտի 13, 1958(1958-03-13), Բուիրա), ալժիրցի քաղաքական գործիչ, ֆեմինիստ-ակտիվիստ, եղել է Ալժիրի մշակույթի և հաղորդակցության նախարար[1]։

Խալիդա Տումի
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1958(1958-03-13) (66 տարեկան)
ԾննդավայրԲուիրա
Քաղաքացիություն Ալժիր
ԿրթությունԱլժիրի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱլժիրի ազգային ժողովրդական ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԱզգային ազատության ճակատ
 Khalida Toumi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խալիդա Տումին հայտնի է որպես Խալիդա Մեսսաոուդի (Khalida Messaoudi), մինչև իր օրիորդական ազգանունը վերականգնելը[2]։ Ծնվել է 1958 թվականին, Հյուսիսային Ալժիրի Այն Բեսսեմ քաղաքում։ 1977 թվականին ընդունվել է Ալժիրի համալսարան՝ ստանալով մաթեմատիկական կրթություն։ Համալսարանն ավարտելուց հետո Բարձրագույն նորմալ դպրոցում դասավանդել է մաթեմատիկա մինչև 1993 թվականը։

Որպես ֆեմինիստական ակտիվիստ՝ 1981 թվականին հիմնել է «Collectif féminin» կանանց շարժումը, որը պաշտպանում էր Ալժիրի կանանց իրավունքները։ Հանդես է եկել ալժիրցի կանանց կողմից երկիրը առանց ընտանիքի տղամարդկանց ուղեկցության լքելու օգտին, ընդդեմ խտրական ընտանեկան օրենսգրքի ընդունման, որն ընդունվեl է Ազգային ժողովրդական ժողովում 1984 թվականին։ Այս օրենսգրքի ընդունումից հետո Տումին գլխավորել է տրոցկիստ ակտիվիստների խմբի հիմնադրած կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով ասոցիացիան։ 1985 թվականին Տումին դարձել է Ալժիրի մարդու իրավունքների լիգայի գործադիր կոմիտեի համահիմնադիր և անդամ։ Ավելի ուշ նա հեռացել է տրոցկիստ ակտիվիստներից և 1990 թվականին հիմնել Կանանց իրավունքների պաշտպանության անկախ ասոցիացիան։

Տումին կտրականապես դեմ է եղել իսլամիստական գաղափարախոսությանը և պաշտպանել է 1992 թվականի հունվարին կայանալիք օրենսդրական մարմինների ընտրությունների չեղարկումը, որոնցում Իսլամական փրկության ճակատը պատրաստվում էր հաղթել։ Նա հավատում էր, որ Իսլամական փրկության ճակատը արտացոլում է «տոտալիտար պոպուլիստական շարժումների բացարձակապես բոլոր դասական առանձնահատկությունները»։ Ուղևորվել է արևմտյան երկրներ՝ հակաիսլամիստական և հակաահաբեկչական հայացքներ տարածելու համար։

Եղել է Մշակույթի և ժողովրդավարության դաշինքի (ՄԺԴ) անդամ, զբաղեցրել ՄԺԴ-ի Մարդու և կանանց իրավունքների պաշտպանության հարցերով փոխնախագահի պաշտոնը։ ՄԺԴ-ի նախագահ Սաիդ Սաադիի հետ խոր տարաձայնությունների պատճառով խզել է հարաբերությունները դաշինքի հետ 2001 թվականի հունվարին՝ իր հայրենի Կաբիլիայում տիրող ճգնաժամի թեժ պահին։ Դրանից հետո դուրս է եկել ՄԺԴ-ի կազմից։ 2002 թվականի մայիսին դարձել է մշակույթի և հաղորդակցության նախարար, ինչպես նաև կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ առաջին կինը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը։ Պաշտոնավարել է մինչ 2014 թվականը։

Աշխատանքային փորձ խմբագրել

  • 1984-1991- մաթեմատիկայի ուսուցիչ,
  • 1992-1993 - Conseil consultatif national (CCN) անդամ,
  • 1997-2002 l’Assemblée nationale populaire (APN) պատգամավոր,
  • 2000-2001 - Commission nationale de номера (CNRSE) փոխնախագահ du système éducatif բարեփոխումների նախագծով։

Քաղաքական գործունեություն խմբագրել

  • 1985 թվականի մայիս Անկախ կանանց առաջին ասոցիացիայի (the first Association of Independent Women) համահիմնադիր և նախագահ,
  • 1985 թ. Մարտ Ալժիրի Մարդու իրավունքների առաջին լիգայի (Algerian League of Human Rights)համահիմնադիր և փոխնախագահ,
  • 1992 թվականի հունվար CNSA-ի և CCN-ի անդամ,
  • 1996-2001 ապրիլ աշխարհիկ կուսակցության անդամ, Մշակույթի և դեմոկրատիայի միավորում (RCD), կուսակցությունից դուրս է եկել 2001 թվականի հուլիսին,
  • 1997-2002 (APN) պատգամավոր,
  • 1993 հոկտեմբեր Mouvement pour la République (MPR) շարժման փոխնախագահ,
  • 2003 թվականի մայիսի 9-ին Ալժիրի մշակույթի և հաղորդակցության նախարար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cinq femmes au gouvernement
  2. Messaoudi Khalida and Schemla Elisabeth Unbowed: An Algeria Woman Confronts Islamic Fundamentalism. — Philadelphia: University of Pennsylvania Press, 1998.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալիդա Տումի» հոդվածին։