Խազրի (ադրբ.՝ Xəzri), ադրբեջանական ինքնաձիգ, որը ստեղծվել է խորհրդային արտադրության ԱԿ-74Մ ինքնաձիգի հիման վրա։ Արտադրվում է 2011 թվականից Ռուսաստանի կողմից տրված լիցենզիայով[1]։

Խազրի
ադրբ.՝ Xəzri
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողները Խազրի ինքնաձիգներով Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ
ՏեսակԻնքնաձիգ
Ենթատեսակինքնաձիգ
ԵրկիրԱդրբեջանԱդրբեջան
Արտադրված է2011 - ներկա
Փամփուշտի տեսակ5,45 x 39 մմ

Պատմություն խմբագրել

Խազրի ինքնաձիգի արտադրության պայմանագիրը կնքվել է 2010 թվականին «Ռոսոբոռոնէքսպորտի» և Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության միջև 10 տարի ժամկետով։ Ռուսական կողմից պայմանագրի կատարող է հանդիսանում Իժմաշ ԲԲԸ-ն։ Ինքնաձիգների համար անհրաժեշտ բաղադրիչներն ու մասերը մատակարարվում է Ռուսաստանից։ Ըստ պայմանագրի՝ անհրաժեշտության դեպքում հնարավոր է արտադրել ինքնաձիգի համար անհրաժեշտ մասեր Ադրբեջանում[1]։ Համաձայն պայմանագրի դրույթների՝ Ադրբեջանում արտադրված բոլոր ինքնաձիգները պետք է մատակարարվեն միայն Ադրբեջանի զինված ուժերին և այդ երկրի ուժային այլ կառույցներին[2]։

Կառուցվածքային առանձնահատկություններ խմբագրել

ԱԿ-74Մ-ից Խազրին տարբերվում է որոշ որակական հատկություններով։ Ինքնաձիգն ունի գիշերային տեսողության, լազերային նշանառման, լուսավորման սարքավորումներ կրելու հարմարանքներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել