ԽՍՀՄ որսորդական տնտեսություն

ԽՍՀՄ Որսորդական տնտեսություն, տնտեսության ճյուղ նախկին Խորհրդային Միությունում, ապահովել է որսորդական մթերքների (միս, մորթի և այլն) ստացումը և որսորդական պետական ֆոնդի արդյունավետ օգտագործումը։ Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի, որսորդական տնտեսության միջոցով տարեկան ստացվել է մոտ 50 միլիոն մորթի, մինչև 20 հազար տոննա միս, և 800 հազար որսված թռչուն։

Որսորդական տնտեսությունները եղել են արդյունագործաորսորդական, որսորդական պետական, սպորտային, արգելանոցաորսորդական տիպերի։ Արդյունագործաորսորդական տնտեսությունները (պետական, կոոպերատիվ, կոլտնտեսություն, սովտնտեսություն) երկրում մորթու և որսամսի հիմնական մթերողներն էին։ Իրենց խնդիրն են համարել նաև որսորդական պետական ֆոնդի պաշարների ավելացումը, որսի կատարելագործված գործիքների ու ձևերի ներդրումը, մուշտակամորթեղենի և հումքի այլ տեսակների առաջնային վերամշակման մեթոդների բարելավումը, գազանաբուծությունը և այլն։

Որսորդական պետական, և արգելանոցաորսորդական տնտեսությունների խնդիրներն են համարվել գիտականորեն հիմնավորված տնտեսավարման ձեերի մշակումը և արտադրության մեջ դրանց ներդրումը, արդյունագործական արժեքավոր կենդանիների պահպանումը և բուծումը (երկրի այլ շրջանների համար), ինչպես նաև, մասնակիորեն որսահումքի մթերումը։ Սպորտային տնտեսությունները իրագործում են աշխատավորությանը որսորդական սպորտաձեերում ներգրավելու աշխատանքներ, ինչպես նաե համագործակցելով մթերող կազմակերպությունների հետ նպաստում են որսամսի և մորթու մթերման պետ․ պլանային առաջադրանքների կատարմանը։

Որսորդաան տնտեսությունների ընդհանուր ղեկավարությունը իրագործել է ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության բնության պահպանության, արգելանոցների և Որսորդական տնտեսությունների գլխավոր վարչությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 654