Լև Մոիսեևիչ Աբելիովիչ (բելառուս․՝ Леў Маісеевіч Абеліовіч, դեկտեմբերի 24 1911 (հունվարի 6 1912) կամ 1912[1][2], Վիլնյուս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 3, 1985(1985-12-03), 1985[1][2] կամ դեկտեմբերի 8, 1985(1985-12-08)[3], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս կոմպոզիտոր։ Բելառուսի արվեստի վաստակավոր գործիչ (1963Վասիլի Զոլոտարևի և Նիկոլայ Մյասկովսկիի սանը։

Լև Աբելիովիչ
Ծնվել էդեկտեմբերի 24 1911 (հունվարի 6 1912) կամ 1912[1][2]
Վիլնյուս, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Բելառուսական ԽՍՀ և  ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 3, 1985(1985-12-03), 1985[1][2] կամ դեկտեմբերի 8, 1985(1985-12-08)[3]
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանոց
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԲելառուսի երաժշտական պետական ակադեմիա
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է բնիկ վիլնյուսցի Մոիսեյ Լեյբովիչ և Եվա Էլյաշ-Խաիմովնա Աբելովիչների ընտանիքում։ 1935-1939 թվականներին սովորել է Վարշավայի կոնսերվատորիայում, 1941 թվականին ավարտել է Բելառուսի կոնսերվատորիան։

Մահացել է Մինսկում 1985 թվականի դեկտեմբերի 3-ին։ Թաղված է Մինսկի Հյուսիսային գերեզմանատանը։

Ստեղծագործությունը

խմբագրել

Ստեղծագործություններին հատուկ է քնարա-փիլիսոփայական սիմֆոնիզմը և վոկալ երաժշտությունը։ Ստեղծագործություններից են 4 սիմֆոնիաները (1962-1970)[4], կոնցերտ դաշնամուր համար (1979), «Ֆրեսկի» դաշնամուրային շարքը, վոկալիզ Դմիտրի Շուստակովիչի հիշատակին, երգեր, ռոմանսներ, երաժշտություն կինոյի, թատրոնի, հեռուստատեսության, ռադիոներկայացումների համար և այլն։ Յակուբ Կոլասի, Մաքսիմ Տանկի, Ադամ Միցկևիչի, Մաքսիմ Բոգդանովիչի, Ֆեոդոր Տյուտչևի բանաստեղծությունների համար գրել է երաժշտություն։

Պարգևներ ու կոչումներ

խմբագրել
  • Բելառուսական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)
  • «Պատվո նշան» շքանշան (05.01.1972)
  • ՌԽՖՍՀ և Բելառուսական ԽՍՀ Գերագույն խորհուրդների պատվոգրեր

Գրականություն

խմբագրել
  • Республика Беларусь: Энциклопедия: В 6 т. / Г. П. Пашков;. — Минск: «Беларуская Энцыклапедыя» имени Петруся Бровки, 2006. — Т. 2. — С. 5—6. — 912 с. — ISBN 978-985-11-0371-9.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. Большой белорусский энциклопедический словарь, Минск, 2011, ст. 5.