Լևոն Փանոսյան (1870, Կեսարիա, Թուրքիա - 1915), հայ բժիշկ

Լևոն Փանոսյան
արմտ. հայ.՝ Լեւոն Փանոսեան
Ծնվել է1870
ԾննդավայրԿեսարիա
Մահացել է1915
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1870 թվական, Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն Կե­սա­րիա քաղաքում։ Մասնագիտական կրթություն չի ունեցել, կամ էլ վկայականը ետ են վերցրել։ Եղել է դեղագործ կամ բժիշկ։ Եղել է Գյումուշյան վարժարանի հոգաբարձու, հնչակյան կուսակցության պատասխանատու գործիչ։ Լինելով ամուրի՝ բոլոր ազգային օգտակար գործերի համար առատ նվիրատվություններ է կատարել։ 1915 թվականին ձերբակալվել է և բանտարկվել ի թիվս 38 հեղափոխականների։ Իրենց 12 ընկերների կախաղան հանվելուց երկու շաբաթ հետո մյուս 26 բանտարկյալները աքսորվել են Սե­բաս­տի­ա­յի ճանապարհով։ 1915 թվականին, տարագրության ճանապարհին, Թոմարզայում կամ Կե­մե­րե­կից հյուսիս ընկած Ղըչալարի Մուտարասըն կոչված ձորամեջում սպանվել է հողագործ թուր­քե­րի և թրքուհիների մանգաղներով՝ 45 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Ալպօյաճեան Արշակ, պատմութիուն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
  • Գալֆայեան Կարապետ ավագ քահանայ, Գիրք Ելից հայոց, Պէյրութ, 1955։
  • Թէոդիկ, հուշարձան նահատակ մտավորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985
  • Շահբազյան Հասմիկ և Միրզոյան Անահիտ (կազ մողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 3, Անկարայի նահանգ, Երևան, 2006։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։