Լևոն Վարդանյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Վարդանյան (ապրիլի 13, 2002(2002-04-13)), հայ ֆուտբոլիստ, «Փյունիկ» ակումբի հարձակվող։

Լևոն Վարդանյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 13, 2002(2002-04-13) (22 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Լևոն Վարդանյանը ծնվել է 2003 թվականին Մասիս քաղաքում։ Եղել է «Փյունիկ» ակումբի սան։ 2019 թվականի նոյեմբերի 25-ին՝ 16 տարեկնում նա իր նորամուտը նշել է «Փյունիկի» հիմնական կազմում՝ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության «Երևանի» դեմ խաղում[1]։ 2019 թվականի դեկտեմբերի 17-ին Լևոն Վարդանյանը ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն ակումբի հետ։ 2021 թվականին Լևոն Վարդանյանը վարձակալական հիմունքներով հանդես է եկել երևանյան «ԲԿՄԱ» ակումբում[2][3]։

2022 թվականից Լևոն Վարդանյանը մեկ մրցաշրջան է անցկացրել երևանյան «Նոա» ակումբում, որից հետո՝ 2023 թվականին կրկին տեղափոխվել «Փյունիկ»[4]։ «Նոա» ակումբում նա 34 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ[5]։

Հավաքականում խմբագրել

Լևոն Վարդանյանը խաղացել է Հայաստանի մինչև 16, մինչև 17 և մինչև 21 տարեկանների հավաքականներում[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Yerevan vs. Pyunik» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. Լևոն Վարդանյանը կխաղա ԲԿՄԱ֊ում
  3. «լևոն-վարդանյան - Armsport.am». armsport.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. Լևոն Վարդանյանը վերադառնում է հարազատ ակումբ
  5. Լեւոն Վարդանյանը վերադարձավ «Փյունիկ»
  6. «Сборная Армении (до 17 лет) обыграла Исландию в последнем туре» (ռուսերեն). FFA.am. 2019 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. «Заявка сборной Армении до 21-го года» (ռուսերեն). Sport.news.am. 2020 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել