Լևոն Էքմէքճեանը (արաբ․՝ ليفون اكمكجيان‎‎, 1958, Բուրջ Համուդ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան - հունվարի 28, 1983(1983-01-28), Անկարա, Թուրքիա), եղել է Կարին-Էրզրում ռազմագործողության մասնակից։ Խրիմյան Հայրիկ անձնասպանական ջոկատը, նահատակ Փիեր Գյուլումյան խմբի համագործակցությամբ 1982 թվականի օգոստոսի 7-ին Զօհրապ Սարգիսեանի գլխավորությամբ իրականացրեցին ռազմական գործողություն, որի ընթացքում Զօհրապ Սարգիսեանի հետ զինված ատրճանակներով և նռնակներով մուտք են գործել Անկարայի Էսենպողա միջազգային օդանավակայան։ Կրակ են բացել ուղևորների մարդաշատ սպասասրահում՝ որտեղ գտնվել են նաև թուրքական զինված ուժերի ռազմական ջոկատներ և անձնագրային հսկողության աշխատակիցներ։ Օդանավակայանի ռեստորանում Զօհրապ Սարգիսեանը պատանդ է վերցրել ավելի քան քսան հոգու։ Գործողության ընթացքում մահացել է 9 մարդ, իսկ վիրավորվել 82-ը։ Գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ՀԱՀԳԲ-ն։ Զօհրապ Սարգիսեանը գործողության ընթացքում մահանում է։ Լևոն Էքմեքճեանը ծանր վիրավորված վիճակում գերի է ընկել և վեցամսյա ծանր տանջանքներից հետո թուրքական զինվորական դատարանի կողմից մահվան դատապարտվել։ Ըստ ականատեսների՝ ՀԱՀԳԲի զինյալներից մեկը կրակելով փախչող ուղևորների ուղղությամբ բղավում է. «Ավելի քան մեկ միլիոն մերոնցից է սպանվել, ինչ կլինի, եթե քսանհինգն էլ ձեզնից մահանան»։ Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը Լևոն Էքմէքճեանի հիշատակին է նվիրել «Գիշերային ռեքվիեմ» բանաստեղծությունը, որը ավելի ուշ տպագրվել է «Գարուն» ամսագրի 1987 թ.

Լևոն Էքմէքճեան
Դիմանկար
Ծնվել է1958 թ․
ԾննդավայրԼիբանանԼիբանան, Պուրճ Համուտ
Մահացել է1983 թ–ի հունվարի 23
Մահվան վայրԹուրքիաԹուրքիա, Անկարա
ԳերեզմանՋեբեջի Ասրի գերեզմանատուն
ՔաղաքացիությունԼիբանանԼիբանան
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ազդել է{{{ASALA}}} ՀԱՀԳԲ գործունեություն

Էքմեքճեանի գերեզմանը մնում է անհայտ։ Թուրքիան մերժել է միջազգային կարմիր խաչի միջամտությունը նահատակի դին իր ընտանիքին հանձնելու դիմումը։ Հերոս Լևոն Էքմեքճեանի մահավճռին սփյուռքահայությունը բազմաթիվ երկրներում պատասխանեց բողոքի ցույցերով[1][2][3]։

Վերջապես 2016 թվականին Էքմեքչյան ընտանիքը ժամանել է Անկարա։ Ստանալով բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և ավարտելով թղթաբանական գործընթացը՝ Էքմեքչյան ընտանիքի ներկայությամբ Անկարայի Ջեբեջի գերազմանատանը գտնվող Լևոն Էքմեքչյանի գերեզմանը բացվել է։ Լևոն Էքմեքչյանի աճյունը տեղափոխել են Փարիզ՝ այնտեղ արտաշիրիմելու նպատակով։

Հայազգի մարտիկների վերջին խոսքը՝

Սիրելի հայ ժողովուրդ։ Ձեզի կը մաղթեմ հաւատք եւ յաջողութիւն։ Կամք ու ամենէն դժուարին օրերը դիմագրաւելու պատրաստակամութիւն։ Վերջին ըղձանքս․ անսպառ կորով։ Սրտագին մաղթանքներս ամբողջ հայ ժողովուրդին։ Մնաք բարով[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՀԱՀԳԲ «Հայաստան» պաշտոնաթերթ, 1982 թ․
  2. Լեւոն Էքմէքճեանի Աճիւնները Ֆրանսա Փոխադրել Կ՛արտօնուի
  3. The New York Times, January 30, 1983. Turkey Executes 5, Including an Armenian
  4. «Սփյուռքահայության ձայն», 1982 թ․, օգոստոս