Լևոն Գրիգորյան (ֆիզիկոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Շավիղի Գրիգորյան (հունվարի 12, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1973)։
Լևոն Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1952 (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1974) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986) և պրոֆեսոր (1973) |
Կենսագրություն
խմբագրել1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1986 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրների ինստիտուտում։ 1999 թվականից՝ լաբորատորիայի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են գերխիտ աստղերի ֆիզիկային։ Գ. Ս. Սահակյանի հետ զարգացրել է այլասերված գերխիտ նյութերի տեսությունը՝ ինքնուրույն պիոնային բաղադրիչի առկայությունը նյութում։ Կանխագուշակել է 200-ի կարգի կամ ավելի մեծ զանգվածային թվով միջուկներում մի քանի p - մեզոնների գոյությունը, առաջարկել և զարգացրել է ուժեղ գրավիտացիոն դաշտերում վակուումային լարումների հատուկ դաշտի առկայության վարկածը։ Հետազոտել է էլեկտրամագնիսական վակուումային երևույթները գնդային համաչափությամբ խոշորաչափ մարմինների առկայությամբ[1]։
Երկեր
խմբագրել- Григорян Л. Ш., Параметры звездных конфигураций из вырожденной сверхплотной плазмы, 1978.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Գրիգորյան (ֆիզիկոս)» հոդվածին։ |