Լևոնկլա (Լևոնի ամրոց), (թուրքերեն՝ Yılankale «Օձի ամրոց»[1]), պատմական Կիլիկյան Հայաստանի[2][3][4] ամրոց ներկայիս Ադանայի նահանգի տարածքում։

Coa Illustration Elements Building Castle.svg
Լևոնկլա
Yilankale2.jpg
Տեսակդղյակի ավերակներ
ՏեղագրությունԹուրքիա Ադանայի նահանգ, Թուրքիա
Վարչական միավորԱդանայի մարզ և Ջեյհան
ԵրկիրԹուրքիա
ԿառուցողՌուբինյաններ
ՊատվիրողԼևոն Բ
Շինանյութկրաքար
Commons-logo.svg Yılankale Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Ամրոցը կառուցվել է Լևոն Բ-ի (1198-1219) օրոք 12-րդ դարի վերջին։ Ամրոցը գտնվում է Ջեյհան գետի ափին՝ քարափի վրա։ Ջեյհան քաղաքից ունի 6 կիլոմետր հեռավորություն։ Բերդը ամբողջովին կառուցված է լավ տաշված կրաքարից։ Ամրոցում առկա է զանգակատուն։

Բերդը կառուցվել էր Դաշտային Կիլիկիայում՝ մետաքսի ճանապարհով անցնող միջազգային առևտուրը վերահսկելու նպատակով։ Բացի այդ, ամրոցը հանդիսանում էր Լևոն Մեծագործի արքունի ամառանոցը։

Ներկայումս բերդը կիսավեր վիճակում է մեր օրեր են հասել երկու ամբողջական պատեր։ Ըստ որոշ տեղեկությունների` Լևոնկլան անտերության է մատնվել Բեյլիքների տիրապետության տակ գտնված ժամանակ։ Ներկայումս բերդը համարվում է Կիլիկյան Հայաստանի ամենալավ պահպանված ամրոցներից մեկը, ազատ է հանրության համար և վերանորոգվել է 2014 թվականին։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Pillement Georges (1974)։ Unknown Turkey: Anatolia, Cappadocia, the eastern frontiers։ Barbara Whelpton (translator)։ Johnson Publishing Company։ էջ 179։ «...a medieval fortress, YILAN KALESI, probably built in the reign of Leon II, king of Little Armenia, towards the end of the 12th century near the right bank of the Ceyhan.» 
  2. Boase T. S. R. (1978)։ The Cilician Kingdom of Armenia։ Edinburgh: Scottish Academic Press։ էջ 185։ ISBN 9780707301457 
  3. Permanent Delegation of Turkey to UNESCO (ապրիլի 15, 2014)։ «Ancient City of Korykos»։ whc.unesco.org։ UNESCO World Heritage Centre։ «Individual Armenian Castles found in the area of Adana, “Yilan Kale” and “Toprakkale, are the most outstanding ones.» 
  4. Adalian Rouben Paul (2010)։ Historical Dictionary of Armenia։ Lanham, Maryland: Scarecrow Press։ էջ 90։ ISBN 978-0-8108-7450-3։ «...Levonkla or Yilankale...» 

ԳրականությունԽմբագրել