«Լրո գիր» («Լրո գիր Մեծի տերությանն օսմանյան»), հայերեն անդրանիկ պարբերականը Թուրքիայում, շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1832-1850 թվականներին՝ ընդհատումներով, Կ. Պոլսում։ Խմբագիր հրատարակիչներ՝ Գ. Գևորգյան, Գ. Արապյան։

Ստեղծվել է որպես թուրքական ազգային առաջին՝ «Թագվիմի վագայի» պաշտոնաթերթի հայերեն տարբերակ։ Հիմնականում արտացոլել է պալատական անցուդարձն ու պարգևների հանձնման արարողությունները, ներկայացրել կայսերական հրովարտակները[1][2]։

Տպագրել է հայ իրականությանն առնչվող ինքնուրույն և մամուլից արտատպված նյութեր (կրոնա-բարոյախոսական և դպրոցների մասին հոդվածներ, հայտագրեր, նոր գրքերի համառոտ ծանոթագրություններ և այլն)։ Ձգտել է հայերեն գրավոր խոսքի մաքրությանը։ Ուներ «Ներքին լուրեր», «Արտաքին լուրեր», «Գործք զորաց», «Բանասիրական», «Ազգային» և այլ բաժիններ։ Լույս է տեսել «Հայտարար գիր լրո Մեծի տերությանն օսմանյան», «Հայտարար լրագիր Մեծի տերությանն օսմանյան», «Սուրհանդակ Կոստանդյան» և «Սուրհանդակ Բյուզանդյան» անուններով[3][4][5][6]։

Դադարել է լույս տեսնել 1850 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԹԱԳՎԻՄԻ ՎԱԳԱՅԻ ։ ԼՐՈՅ ԳԻՐ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
  3. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՅԱՅՏԱՐԱՐ ԳԻՐ ԼՐՈՅ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  4. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՅԱՅՏԱՐԱՐ ԼՐԱԳԻՐ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  5. «Համահայկական թվանշային գրադարան».
  6. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 674