Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին

ֆիլմ
(Վերահղված է Լսիր ինձ (ֆիլմ)ից)

Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին, հայկական վավերագրական ֆիլմ, որը պատմում է Հայաստանում ԼԳԲՏ համայնքի մասին։ Lույս է տեսել 2016 թվականի հոկտեմբերին[1]։

Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրվավերագրական
ԹեմաԼԳԲՏ
Թվական2016
Լեզուհայերեն
ՌեժիսորԳագիկ Ղազարէ
Տևողություն75 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժեն խմբագրել

Ֆիլմը պատմում է Հայաստանի ԼԳԲՏ համայքնի 10 ներկայացուցիչների մասին, որոնք համաձայնեցին խոսել տեսախցիկի առջև։ Նրանք պատմում են իրենց մանկության, ինքնության, ինքնաճանաչման, ընտանիքի հետ հարաբերությունների մասին, լսելի դարձնելով իրենց ձայնը[1]։

2012 թվականին Երևանում DIY փաբի պայթյունից և բազմազանության երթի վրա հարձակումից հետո Հայաստանում ԼԳԲՏ համայնքի մասին քննարկումները մեծ թափ են ստացել և շարունակվում են մինչև այսօր։ Ինչպես նշված է ֆիլմի նկարագրության մեջ, «ԼԳԲՏ համայնքի դեմ ուղղված քննադատական ու ագրեսիվ խոսակցությունները շաղախեց ԼԳԲՏ մարդկանց դեմքերը, արգելափակեց հնարավորությունը հասկանալու, թե ովքեր են այդ մարդիկ, որոնց թշնամի են համարում ու որոնց նկատմամբ ծայրաստիճան ատելությամբ են լցված»[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել