Լսա-հավասարակշռության նյարդ

Լսա-հավասարակշռության նյարդ (N. stato-acusticus), անդաստակախխունջային նյարդ (N. westi-bulo cochlearis), գլխուղեղային 8-րդ զույգ նյարդը։ Կազմված է երկու տարբեր ֆունկցիա կատարող (լսողության և հավասարակշռության) նյարդաթելերի ձուլումից։ Կորիզները գտնվում են երկարավուն ուղեղում, որոնցից սկսվող նյարդաթելերն ուղեղից դուրս են գալիս ուղեղիկ-կամրջային սահմանից, բաժանվում են 2 ճյուղի՝ խխունջային և անդաստակային (վեստիբուլյար)։ Խխունջայինը վերջանում է լսողական օրգան կազմող խխունջի մեջ, անդաստակայինը՝ հավասարակշռության օրգան կոչվող կիսաշրջանաձև 3 խողովակներում և նախադռան պատերում գտնվող հատուկ գոյացություններում։ Անդաստակային կորիզներից սկսվող հավասարակշռության ուղիներն ուղղվում են դեպի մեծ ուղեղի քունքային բիլթ, ուղեղիկ և ողնուղեղ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 669