«Լռություն» (ռուս.՝ «Тишина», ղազ.՝ «Тыныштық»), 1960 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Կարպովը «Ղազախֆիլմ» կինոստուդիայում[1]։

Լռություն
Երկիր ԽՍՀՄ
ՌեժիսորԱլեքսանդր Կարպով
Սցենարի հեղինակԲորիս Տետկին
ՕպերատորՄիխայիլ Արանիշև
ԵրաժշտությունԵվգենի Բրուսիլովսկի
ԿինոընկերությունՂազախֆիլմ
Տևողություն86 րոպե
IMDbID 4977026

Սյուժե խմբագրել

Ծեր մեքենավար Խակիմ Օսպանովին նշանակում են «Լռություն» փոքր կայարանի պետի պաշտոնում, որպեսզի նա հանգիստ աշխատի մինչև թոշակի անցնելը։ Բայց Օսպանովի բնավորությանը հատուկ չէ հանգիստ վայրում նստելը. նա գնում է գրասենյակ՝այդ աշխատանքից հրաժարվելու համար, սակայն անցնող կայարանում մեկ րոպեով դուրս է գալիս, և մնում է... Շատ ժամանակ չպահանջվեց, որ նա իմանար, որ «Լռությունն» այնքան էլ հանգիստ վայր չէ։ Եվ այստեղ շատ խնդիրներ ու հոգսեր կան։ Երիտասարդները երազում են երեկոյան դպրոց բացելու մասին։ Կայարանի հերթապահը Նարտայը երազում է սխրանքների մասին։ Օսպանովը ներքաշվում է կայարանում գործերի և իրադարձությունների շրջապտույտի մեջ։ Նա ոչ միայն հասնում է երեկոյան դպրոցի բացմանը, այլև ինքն է սկսում դասավանդել այնտեղ՝ իր փորձը փոխանցելով երիտասարդներին։ Եվ երբ մոտակայքում կառուցվող գործարանի համար բեռների հոսքը սկսում է ստացվել կայարանում, Օսպանովը բոլորովին մոռանում է լռության մասին «Լռություն» կայարանում։

Դերերում խմբագրել

  • Կանաբեկ Բայսեիտով – Խակիմ Օսպանովիչ Օսպանով, կայարանի պետ
  • Ռաիսա Կուրկինա – Օլգա Պետրովնա, երեկոյան դպրոցի ուսուցիչ
  • Ալեքսանդր Կարպով – Սերգեյ Պետրովիչ Սաֆոնով, պատմության ուսուցիչ
  • Մուխտար Բախտիգերեև – Նարտայ, հերթապահ
  • Արթուր Նիշչենկին – Բորիս, երիտասարդ շրջագայող ուղեպահ
  • Սերալի Կոժամկուլով – ծեր շրջագայող ուղեպահ
  • Շահան Մուսին – Նուրգալի, կայարանի պետ
  • Պավել Սպրինգֆելդ – Գոլովին, դպրոցի տնօրեն
  • Լեոնիդ Յասինովսկի – Մորոզ, երեկոյան դպրոցի աշակերտ
  • Ի. Շալաբաևա – Գուլյա Շալիմովա, երեկոյան դպրոցի աշակերտ
  • Կոստյա Երոշկին – Մակարկա, Օլգա Պետրովնայի որդին
  • Զինաիդա Մորսկայա – ուղևոր կայարանում
  • Շամշի Տյումենբաև – շրջագահող ուղեպահ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Կարպով
  • Սցենարի հեղինակ՝ Բորիս Տետկին
  • Օպերատոր՝ Միխայիլ Արանիշև
  • Կոմպոզիտորներ՝ Եվգենի Բրուսիլովսկի, Անատոլի Բիչկով
  • Նկարիչ՝ Յուրի Վայնշտոկ[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լռություն» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Լռություն» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Գրականություն խմբագրել

  • Левшина И. — Всё начинается со сценария (О худож. фильме «Тишина») // Искусство кино, № 9, 1961. — с. 77-78
  • Косенко П. — Рождение стиля? (О кинофильме «Тишина») // Казахстанская правда, 27 июля 1960
  • Тишина // Советские художественные фильмы: 1958—1963. — М.: Искусство, 1968. — с. 313