Լուցկիներով աղջիկը (ֆիլմ)

Լուցկիներով աղջիկը (ֆր.՝ La Petite Marchande d'allumettes), կինոմատոգրաֆիայի ավանգարդի ոճով նկարահանված ֆրանսիական դրամա ֆիլմ, որն ստեղծել է Ժան Ռենուարի կողմից, 1928 թվականին։

Լուցկիներով աղջիկը
ֆր.՝ La Petite Marchande d'allumettes
ԵրկիրՖրանսիա
Ժանրդրամա, սուրբծննդյան ֆիլմ և համր կինո
Թվական1928 և հունիսի 8, 1928
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺան Ռենուար և Ժան Տեդեսկո
ՊրոդյուսերԺան Ռենուար
Սցենարի հեղինակԺան Ռենուար
ԴերակատարներԿատրին Հեսլինգ և Guy Ferrant?
ՕպերատորԺան Բաշլե
ԵրաժշտությունՄանուել Ռոզենտալ
Տևողություն32 րոպե

Սյուժե

խմբագրել

Անդերեսենի «Լուցկիներով աղջիկը» սենտիմենտալ հեքիաթի էկրանավորումն է։ Ինչպես տեղեկացնում են սկզբի լուսագրերը, ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում «նոր տարվա նախօրեին, ինչ-որ մի հյուսիսային քաղաքում»։ Փոքրիկ աղջիկը, չկարողանալով վաճառել ոչ մի լուցկի, քնում է ձյունածածկ փողոցում և քնած ժամանակ երազ է տեսնում (Անդերսենի հեքիաթում նա երազների շարք է տեսնում, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է երեխայի դրությանը, որն աստիճանաբար սառչում և ցրտից մահանում է), իսկ Ռենուարի ֆիլմում աղջիկը հայտնվում է խաղալիքների խանութում, որոնք կենդանանում են և հիշեցնում նրան անցորդներին, որոնց նա, առանց որևէ հաջողության, առաջարկում է գնել իր լուցկիները։ Ֆիլմն ավարտվում է այն ժամանակ, երբ երազն ընդհատվում է, քանի որ աղջիկը մահացել է, և վերջին կադրերում մենք տեսնում ենք անցորդներին, որոնք խոնարհվել են նրա վրա։

Դերերում

խմբագրել
  • Քեթրին Հեսսլինգ` Կարեն
  • Մանուել Ռաաբի
  • Ժան Շտորմ` Աքսել Օտտ
  • Էմի Ուելս
  • Աննի Հելս

Գեղարվեստական առանձնահատկություններ

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է «Հին աղավնոց» թատրոնի ձեռնահարկում, որը վերածվել էր կինոտաղավարի։ Ըստ Պ. Լեպրոնի` դա բանաստեղծական և ստեղծագործաբար նկարահանված ֆիլմ էր, որն առաջին անգամ բացահայտել է Ժան Ռենուարի ռեժիսորական մեծ տաղանդը։ Վերջինս գրել է. «Մենք օգտագործել ենք սարքավորումներ, որոնք դարձել են կինոարտադրության հետագա զարգացման հիմքը։ Մենք ինքներս ենք պատրաստել դեկորները, մակետները, հագուստը և այլն։ Մենք ինքներս ենք երևակել ժապավենը և տիրաժավորել ֆիլմը։ Ֆիլմն ավելի վատը չէր, քան մյուսները, հատկապես հաջողված էին հեքիաթային տեսարաները։ Դժպախտաբար, ծիծաղելի գործընթացի պատճառով մեր արհեստավորական նախաձեռությունը տապալվել է»։ Ըստ Ժորժ Սադուլի` «Անդերսենի ոճով մտածված հեքիաթային տեսարանը, անկասկած, ֆիլմի լավագույն դրվագն էր, որում Քեթրին Հելսինգը չափազանց սեթևեթ տեսք ուներ։ Սակայն Մելեսի խաչումը էքսպրեսիոնիստերի հետ Ռեունարին ավելի քիչ օգուտ է բերել, քան Էրիխ Շտրոհայմի համադրումը Էմիլ Զոլայի հետ»[1]։

Երբ 1930 թվականին ֆիլմը հնչյունավորվել է, որպես երաժշտական ֆոն օգտագործվել է Մենդելսոնի և Շտրաուսի երաժշտությունը, երկնքում ընթացող ճակատամարտը ուղեկցվել է Ռիխարդ Վագների «Վալկիրիաների թռիչքը» երաժշտությամբ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Садуль Жорж. ««Том 4. Часть 2. Голливуд. Конец немого кино, 1919—1929»». www.rulit.me. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  2. «Жан Ренуар - обзорная статья на Синематеке». www.cinematheque.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.

Աղբյուրներ

խմբագրել
  • В. С. В. Комаров. История зарубежного кино. Том 1. Немое кино. — М.: «Искусство», 1965.