Լուսնյակի լույս (նկար)
Լուսնյակի լույս, Վարդան Մախոխյանի ծովանկարներից, որտեղ ուշադրություն է գրավում հսկայական ժայռը, որը վիթխարի զանգվածով ուրվագծված է լույսով ողողված երկնքի ֆոնին։ Ժայռի զանգվածայնությունը և մեղմորեն մակընթացող ալիքների նյութականությունը չեն խախտում գիշերային լռիկ խորհրդավորությունը։
Լուսնյակի լույս | |
---|---|
տեսակ | բնանկար |
նկարիչ | Վարդան Մախոխյան |
տարի | 1903 թվական |
ժանր | բնանկար |
գտնվում է | Հայաստանի պետական պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | ծովի մակերևույթը լուսնյակ գիշերին, քնարական տրամադրությամբ տեսարան՝ շվեդական բնապատկերների շարքից |
Ծանոթագրություններ |
Նկարագրություն
խմբագրելԾովանկարը հրապուրիչ է գիշերվա պատրանք ստեղծող ամպամած, բայց լուսավոր, ընդարձակ երկնքով, մինչև հորիզոն սփռված լույսի վառ լույսով ողողված ծովի մակերևույթով և ծովափին վեր խոյացած հսկայական ուղղաձիգ ժայռով, որի թողած տպավորությունը մեծ է։ Նկարն ունի համոզիչ կոմպոզիցիա, ժայռի, ծովի և երկնքի ներդաշնակ հարաբերաչափեր, լույսի և ստվերների տրամաբանված բաշխումներ։ Առարկաների զանգվածների, նյութականության, հեռանկարի կանոնների ճշգրիտ պահպանման շնորհիվ ոչ միայն լուսնյակ գիշերվա տպավորությունն է լիուլի զգացվում, այլև մարդու հոգին է համակվում բնության պարգևած հոգեպարար զմայլանքով։ Ըստ երևույթին, պատկերի ստեղծման շարժառիթը վիթխարի ժայռն է եղել՝ կարծես թե կառուցված մարդու ձեռքով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Եղիշե Մարտկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987