Լուսնային խաբկանք
Լուսնային խաբկանք (Լուսնի իլյուզիա), օպտիկական խաբկանք, ըստ որի Լուսինը հորիզոնից ներքև գտնվելու պարագայում մի քանի անգամ ավելի մեծ է թվում, քան երբ այն գտնվում է բարձր երկնքում՝ զենիթի մոտ։ Իրականում Լուսնի անկյունային չափը կախված չէ հորիզոնի հանդեպ նրա բարձրությունից։ Խաբկանքն առաջանում է Արևին և աստղերին դիտարկելիս։ Այս երևույթի վերաբերյալ ապացույցներ պահպանվել են հին ժամանակներից և պահպանվել են մշակույթի տարբեր աղբյուրներում (օրինակ՝ արձանագրություններում)[1][2]։ Ներկայումս գոյություն ունեն այս խաբկանքը բացատրող մի քանի տեսություններ։
Խաբկանքի ապացույցներ
խմբագրելՏարածված շփոթություն է, որ հորիզոնի մոտ Լուսնի մեծ չափերը պայմանավորված են Երկրագնդի մթնոլորտով և Լուսնի ձգողականությամբ։ Իրականում աստղագիտական ռեֆրակցիան, ընդհակառակը, ավելի է փոքրացնում տեսանելի չափը և չի ազդում հորիզոնական չափերի վրա։ Արդյունքում այն կրճատված տեսք է ստանում։
Կա նաև այլ գործոն, ինչի պատճառով Լուսնի անկյունային չափը շատ ավելի փոքր է, քան երբ այն զենիթում է։ Զենիթից դեպի հորիզոն Լուսնի տեղափոխությամբ նրանից հեռավորությունը աճում է երկրի շառավղի չափով, և նրա տեսանելի չափը փոքրանում է 1,7 %-ով։
Բացի այդ, Լուսնի անկյունային չափը հեշտորեն փոխվում է՝ կախված ուղեծրում նրա դիրքից։ Իր ուղեծրի ամենամոտ կետում Լուսնի չափը 33,5 անկյունային վայրկյան է, իսկ ամենահեռու կետում՝ 12%-ով քիչ՝ 29,43 անկյունային վայրկյան[3][4]։ Այս փոփոխությունները կապված չեն Լուսնի չափերի թվացյալ փոփոխությունների հետ[5]։
Էֆեկտի խաբկանք լինելը ցույց տալու ամենասովորական եղանակը ձեռքի ինչ-որ ոչ մեծ իր ձգած պահելն է՝ մեկ աչքը փակելով։ Համեմատելով հորիզոնում և զենիթում գտնվող լուսինների չափերը՝ կարելի է տեսնել, որ չափը չի փոփոխվում։ Կարելի է նաև թղթից ձող պատրաստել և դրանով նայել լուսնին՝ առանց շրջակայքի օբյեկտների, և խաբկանքը կանհետանա։
Խաբկանքի հնարավոր բացատրություններ
խմբագրելՄեզ տեսանելի օբյեկտի չափը կարելի է որոշել կա՛մ նրա անկյունային չափով, կա՛մ ֆիզիկական փաչով։ Այդ երկու հասկացությունները տարբերվում են մարդկային ընկալման տեսանկյունից։
Թվացյալ հեռվության տեսություն
խմբագրելԹվացյալ հեռվության տեսությունը առաջին անգամ օգտագործել է Կլեոմեդան մոտավորապես 200 թվականին։ Տեսությունն առաջարկում է, որ հորիզոնում Լուսինն ավելի մեծ է երևում նրա համար, որ ավելի հեռու է թվում։ Մարդու ուղեղը երկինքը որպես կիսագունդ չի տեսնում, ինչ այն իրականում հանդիսանում է, այլ տեսնում է որպես հարթեցված գմբեթ։ Հետևելով ամպերին, թռչուններին և ինքնաթիռներին՝ մարդը տեսնում է, որ նրանք փոքրանում են հորիզոնիան մոտեալիս։ Ի տարբերություն երկրային օգյեկտների՝ Լուսինը, գտնվելով հորիզոնին մոտ, ունի գրեթե նույն անկյունային տրամագիծը, ինչ զենիթում, սակայն մարդու ուղեղը փորձում է կոմպենսացնել հեռանկարային աղավաղումները և ենթադրում է, որ Լուսնի շրջանը պետք է ֆիզիկապես ավելի մեծ լինի[6]։
Հարաբերական չափերի տեսություն
խմբագրելԸստ հարաբերական չափերի տեսության՝ ընկալվող չափը կախված է ոչ միայն մարմնից, այլև տեսադաշտում գտնվող մնացած օբյեկտներից, որոնք մենք տեսնում ենք միաժամանակ։ Լուսնին հորիզոնին մոտ դիտարկելիս մենք ոչ միայն տեսնում ենք Լուսինը, այլ մնացած օբյեկտները, որոնց հետ միասին դիտարկելիս Երկրի արբանյակը ավելի մեծ է երևում, քան իրականում կա։ Երբ Լուսինը երկնքում է գտնվում, երկնքի անսահման բաց տարածքները ստիպում է մեզ այն ավելի փոքր տեսնել։
Այս էֆեկտը հետազոտել է հոգեբան Հերման Էբինհուազը շրջանակների օրինակով։
Այս տեսությունը ժխտողները հենվում են այն փաստի վրա որ օդաչուները ևս նկատում են այս խաբկանքը՝ չնայած նրա, որ նրանց տեսադաշտում այլ օբյեկտներ չկան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wade, Nicholas J (1998). A natural history of vision. A Bradford Book. Cambridge MA, London, UK: The MIT Press. էջ 377 ff. ISBN 0-262-23194-8.
- ↑ Ross, Helen E.; Plug, Cornelis (2002). The mystery of the moon illusion. Oxford, New York: Oxford University Press. ISBN 019 850862 X.
- ↑ APOD: 2007 October 25 — Apogee Moon, Perigee Moon
- ↑ «The Moon Illusion, An Unsolved Mystery». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ Астронет — Восход Луны над Сиэтлом
- ↑ The Moon Illusion, II — The moon’s apparent size is a function of the presence or absence of terrain, Irvin Rock and Lloyd Kaufman
Արտաքին հղումներ
խմբագրել- Ամեն ինչ Լուսնի մասին
- NASA — Solstice Moon Illusion Արխիվացված 2008-07-25 Wayback Machine (անգլ.)
- Լուսնային խաբկանք. չբացահայտված առեղծված Արխիվացված 2009-02-21 Wayback Machine (անգլ.)
- Լուսնային խաբկանքի բացատրությունը Արխիվացված 2015-12-04 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսնային խաբկանք» հոդվածին։ |