«Լուսարար», կրթագիտական, մշակութային տասնօրյա (մինչև 2003 թվականը՝ ամսաթերթ, մինչև 2009 թվականը՝ կիսամսյա) թերթ։ ԼՂՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնաթերթ։

Լուսարար
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1999
ԳրասենյակՍտեփանակերտ, Ադրբեջան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1999 թվականից Ստեփանակերտում։ Խմբագիրներ՝ Կոմիտաս Դանիելյան, Սվետլանա Խաչատրյան (2000 թվականից)։

Լուսաբանում է Արցախի գիտական, կրթամշակութային ձեռքբերումները, նորությունները, ՀՀ ԿԳՆ-ի հետ համատեղ այդ բնագավառների առաջընթացին միտված միջոցառումները, Արցախի դպրոցականների և ուսանողների առօրյան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։