Լուսային արվեստի միջազգային կենտրոն

Լուսային արվեստի միջազգային կենտրոն[1] (գերմ.՝ Zentrum für Internationale Lichtkunst)՝ Ունա քաղաքում արվեստի թանգարան (Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա), որը բացվել է 2002 թվականին՝ նախկին «Lindenbrauerei» գարեջրատան շենքի համալիրում, 2019 թվականի դրությամբ այն աշխարհի միակ թանգարանն է, որը նվիրված է բացառապես ժամանակակից լուսային արվեստին[2], իսկ կենտրոնը բացի ցուցահանդեսների անցկացումից, արվեստի խնդիրները քննարկելու, սիմպոզիումների, գիտաժողովների և սեմինարների անցկացման վայրերը որոշելու համար կազմակերպում է ֆորումներ, 2015 թվականից RWE ընկերության և Innogy հիմնադրամի հետ ներկայացվում է ամենամյա «International Light Art Award» մրցանակը[3]։

Լուսային արվեստի միջազգային կենտրոն
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՈւննա
Հիմնադրված է2001
Բացված2002
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Լուսային արվեստի միջազգային կենտրոնը հիմնադրվել է 2001 թվականին՝ Ունա քաղաքի նախկին «Linden» գարեջրատան շենքում, իսկ 2002 թվականին բացվել է հասարակության համար և կենտրոնացել լուսային արվեստին վերաբերող ինստալյացիոն նախագծերի վրա։ Թանգարանային համալիրի առանձնահատկությունն այն գործարանային նախկին խողովակն էր, որը տեղակայված էր 52 մ բարձրության վրա, 2019 թվականի դրությամբ ցուցահանդեսների ընդհանուր տարածքում թանգարանն առաջարկում էր ընդհանուր 2600 քմ մակերեսով ստորգետնյա տարածք (նախկին նկուղներ), ինչը հեշտությամբ հարմարվում էր լույսով աշխատող նկարիչների ցանկություններին իրենց ժամանակավոր ցուցադրությունները անցկացնելու համար։ Արդյունաբերական համալիրը կառուցվել է 19-րդ դարում կարմիր աղյուսից, ըստ թանգարանի տնօրինության, «ավանգարդային լուսային արվեստի և պատմական շենքերի միջև հանդիպումը ստեղծում է աշխույժ մթնոլորտ և հետաքրքիր երկխոսություն անցյալի և ապագայի միջև»։

Թանգարանում կա նաև մշտական հավաքածու, որը ստեղծվել է տասներեք հայտնի լուսային նկարիչների՝ Մարիո Մերցի, Միշա Կուբալի (նկարիչն անիմացրել է Դյուսելդորֆում գտնվող Մանեսման երկնաքերը), Ռեբեկա Հորնի, Քրիստինա Կուբիշի, Քիթ Սոնեի, Յան վան Մյունստերի, Ֆրանսուա Մորելի, Քրիստիան Բոլտանսկիի, Բրիջիթ Կովանցի և Օլաֆուր Էլիասոնի կողմից։ Հավաքածուում կա Ջեյմս Տարելի երկու աշխատանք. 2009 թվականին թանգարանը ստացել է 2005 թվականին ամերիկացի նկարչի կողմից ստեղծված «Third Breath» (երրորդ շունչ) ինստալյացիան, այս արվեստի գործի տեղադրումն ուղեկցվում էր Թարելի քառամսյա ցուցահանդեսով՝ «James Turrell — Geometry of Light» (լույսի երկրաչափություն)։ 2015 թվականից կենտրոնը «Innogy» («Innogy Stiftung für Energie und Gesellschaft», Эссен) հիմնադրամի և գերմանական RWE դուստր ձեռնարկության հետ ներկայացնում է ամենամյա «International Light Art Award» մրցանակը։

Տես նաև խմբագրել

Համբուրգի պատկերասրահ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сабине Ольце, Инга Ваннер (2015 թ․ փետրվարի 18). «Проблески искусства: 2015 год ЮНЕСКО объявила Годом света. В честь этого события в Германии впервые была вручена международная премия Light Art Award. DW представляет ее победителей». dw.com (ռուսերեն). Deutsche Welle. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  2. Heinrich Theodor Grütter Museumshandbuch Ruhrgebiet: Kunst, Kultur und Geschichte. — Pomp, 2003. — С. 396. — 460 с. — ISBN 9783893552467
  3. Christina Lechtermann, Haiko Wandhoff Licht, Glanz, Blendung: Beiträge zu einer Kulturgeschichte des Leuchtenden. — Peter Lang, 2008. — С. 88. — 260 с. — ISBN 9783039113095

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել