Լուսային արվեստ
Լուսային արվեստ, կիրառական ձև, որտեղ գլխավոր արտահայտչամիջոցը լույսն է։ Այն արվեստի մի ձև է, որը կամ քանդակ է ձևավորում լույսերով, կամ լույսն է օգտագործվում քանդակ ստեղծելու համար ՝ հմտությամբ տեղաշարժելով լույսը, գույները և ստվերները։ Այս քանդակները կարող են լինել ժամանակավոր կամ մշտական, կարող են գոյություն ունենալ երկու տարբեր տարածքներում ՝ սենյակային պատկերասրահներ, ինչպիսիք են ցուցահանդես֊թանգարանները, կամ դրսում անցկացվող միջոցառումներ, փառատոններ։ Լուսային արվեստի նկարիչները նրանք են, ովքեր նվիրում են իրենց ամբողջ ստեղծագործական փորձը լույսի արվեստին, ոմանք էլ փորձում են լույսով և նեոնային նիշերով ու օգտագործում լույսն իրենց պրակտիկայում։
Լուսային արվեստ | |
---|---|
տեսակ | արվեստի ժանր |
Light art Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՄոդեռնիզմ, կառուցողականություն և Բաուհաուզ (գերմ.՝ Bauhaus), լրիվ անվանումը՝ Շինարարության գեղարվեստական ձևաստեղծման բարձրագույն դպրոց, որը ուսումնական հաստատություն և ճարտարապետա-գեղարվեստական միություն էր Գերմանիայում։
Ամբողջ մարդկության պատմության մեջ լույսն օգտագործվել է ճարտարապետական էֆեկտների համար։ Սակայն լուսային արվեստի ժամանակակից հասկացությունը ի հայտ է եկել արհեստական էլեկտրական շիկացած լույսի աղբյուրների և ժամանակակից նկարիչների կոնստրուկտիվիստական և Բաուհաուզի շարժման շնորհիվ[1]։ Առաջին լուսային քանդակը Լուսավոր֊տիեզերքի մոդուլյացիան (1922-1930) արվել էր Լասլո Մոհոլի֊Նագի կողմից[2]։
Փորձերն ու նորարարությունները թատերական լուսավորության մեջ հաճախ ազդել են այլ ոլորտների օգտագործման վրա, որպես լուսային արվեստ։ Մոդեռնիզմի զարգացումը և էլեկտրական լույսերի ձեռքից֊ձեռք բռնած անցնելը, ժամանակակից քաղաքի բարձրահարկերի գաղափարը և էլեկտրական լույսի կիրառումը մարմնավորումն է այս զարգացման։
Ամբողջ տեսողական արվեստը լույսն օգտագործում է որոշակի ձևով, բայց ժամանակակից լուսանկարչության մեջ և շարժանկարներում լույսի օգտագործումը շատ կարևոր է։ Էլեկտրական արհեստական լույսի գյուտի հետ հնարավորություններն ավելի շատացան և շատ նկարիչներ սկսեցին օգտագործել լույսը, որպես գլխավոր արտահայտչամիջոց։ Լուսային արվեստի ժանր է նաև այսպես կոչված լուսային գրաֆիտը, այդ թվում շենքերի վրա նախագծումը[3], շենքերի պատուհանների լուսավորումը, նկարչությունը լույսերով[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Weibel, Peter; Jensen, Gregor, eds. (2006). Lichkunst aus Kunstlicht: Licht als Medium der Kunst im 20. und 21. Jahrhundert. ISBN 978-3-7757-1774-8. Catalog for an exhibition "Light Art from Artificial Light: Light as the Medium of Art in the 20th and 21st Centuries" at the Zentrum fur Kunst und Medientechnologie in Karlsruhe, Germany (November 19, 2005 - May 1, 2006).
- ↑ «László Moholy-Nagy, Tate bio». tate.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 13-ին.
- ↑ "Architectural Light Graffiti: Image Projection Bombing". Webist Media. Retrieved 31 July 2016.
- ↑ «Luminaries: 20 Light Graffiti Artists & Photographers». Webist Media. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Centre for International Light Art (CILA), Unna Արխիվացված 2017-08-25 Wayback Machine
- International Forum of Light in Art and Design Արխիվացված 2017-06-12 Wayback Machine
- International Center for Contemporary Art dedicated to multimedia and light art
- Light art from Artificial Light(չաշխատող հղում)
- Smashing Magazine Let There Be Light: Light Paintings and Sculptures
- Galleries of Light-Art Association, by Kalos Fund, Scotland(չաշխատող հղում)
- Luceonline.it, the cultural portal of light and new technologies
- kunsthalle-detroit.org
- Oslo Lux Արխիվացված 2021-12-18 Wayback Machine