Լուսակայման[1] չափումը եզրույթ է, որը վերաբերում է նրան, թե ինչպես է լուսանկարիչը որոշում նկարահանման համար անհրաժեշտ կադրի լուսակայումը։ Այն լինում է երեք տեսակի։

Լուսակայման չափման ռեժիմը ժամանակակից լուսանկարչական և կինոսարքավորումներում որոշում է պատկերի տարբեր մասերի պայծառության գնահատման եղանակը լուսակայումի գործիքային չափման ժամանակ, գլխավորապես, խցիկի մեջ ներկառուցված լուսակայացույցի միջոցով։ Այսպիսով չափման ռեժիմի տակ հասկանում են եղանակը, որով խցիկը որոշում է լուսակայումը։

Խցիկները սովորաբար թույլ են տալիս օգտվողին ընտրություն անել կետային, կենտրոնական կշռված կամ բազմագոտային չափման ռեժիմների միջև։ Չափման տարբեր ռեժիմները թույլ են տալիս օգտվողին ընտրել ամենահարմարը՝ լուսավորության տարբեր պայմաններում օգտագործելու համար։ Լուսային բարդ իրավիճակներում պրոֆեսիոնալ լուսանկարիչները հակված են անցնել մեխանիկական ռեժիմին, այլ ոչ թե կախված լինել խցիկի կողմից սահմանված կարգավորումներից։

Օբյեկտի լուսավորվածությամբ խմբագրել

 
Լուսակայման չափումը oբյեկտի լուսավորվածությամբ

Լուսակայումը չափվում է հատուկ սարքով՝ լուսակայացույցով, իսկ եթե օգտագործվում են լույսի իմպուլսային աղբյուրներ՝ ֆլեշմետրով, որը նկարահանվող օբյեկտին անմիջականորեն մոտ է տեղադրվում և չափում է օբյեկտի վրա ընկնող լույսի քանակը։ Լուսակայաչափությունը հնարավոր է միայն հատուկ կառուցվածք ունեցող լուսակայացույցով. այն ունի փայլատ լուսազտիչ, որը տեղադրված է լուսատարրի դիմաց։

Օբյեկտի պայծառությամբ խմբագրել

 
Լուսակայման չափումը oբյեկտի պայծառությամբ

Ամենատարածված ռեժիմն է, որի միջոցով նկարահանող սարքին անմիջականորեն մոտ տեղադրված լուսակայացույցով կամ լուսակայաչափման սարք ունեցող լուսանկարչական ապարատի միջոցով չափում են նկարահանվող օբյեկտից լույսի հոսքը։

Ձեռքի ռեժիմ խմբագրել

Նկարահանման բոլոր կարգավորումները (պահաժամ և դիաֆրագմա) ձեռքով են սահմանվում լուսանկարչի կողմից։ Լուսանկարչական ապարատները կա՛մ չունեն լուսակայացույց, կա՛մ առկա է տեղադրված, բայց ոչ զուգակցված լուսակայացույց։

 
Թվային խցիկի լուսակայացույց

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/686 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.