Լուսաֆիլտր, լուսազտիչ, օպտիկական հարմարանք, որը փոխում է իր միջով անցնող լուսային էներգիայի հոսքը և սպեկտրային բաղադրությունը։ Լուսֆիլտրերի գործողությունը հիմնված է լույսի կլանման (կլանող Լուսֆիլտր), անդրադարձման (անդրադարձնող Լուսֆիլտր), ինտերֆերենցիայի (ինտերֆերենցիոն Լուսֆիլտր, լինում է նաև ինտերֆերենցիոն-բևեռացնող Լուսֆիլտրեր), դիսպերսիայի (դիսպևրսիոն Լուսֆիլտր) և այլ երևույթների վրա։ Լուսֆիլտրի հիմնական բնութագիրը թողունակության τ գործակցի (կամ օպտիկական խտության՝ D=-lgτ) կախումն է լույսի հաճախականությունից։ Լուսֆիլտրերը սովորաբար պատրաստում են գունավոր ապակուց՝ բարակ թիթեղների ձևով կամ ժելատինի թաղանթներից, որոնք ներկվում են ուժեղ կլանող նյութերով։ Որոշ դեպքերում որպես Լուսֆիլտր օգտագործում են մաքուր հեղուկներ կամ ներկերի և անօրգանական աղերի լուծույթներ, առավել սակավ՝ գազեր և գոլորշիներ։ Ընտրողունակ (սելեկտիվ) Լուսֆիլտրը նախատեսված է սպեկտրի որևէ հատվածի ջոկման կամ անջատման համար։ Չեզոք Լուսֆիլտրը հավասարաչափ թուլացնում է ճառագայթման հոսքը սպեկտրի որոշակի հատվածում։ Լուսֆիլտրերը կիրառվում են աստղաֆիզիկայում, լուսանկարչության, սպեկտրալուսաչափության մեջ, գրեթե բոլոր օպտիկական սարքերում։ Լուսաստվերի հնարքներին դիմել են դեռևս անտիկ շրջանի գեղանկարիչները։ Լուսաստվերը և նրա տեսությունը մշակել են Վերածննդի վարպետները (հատկապես՝ Լեոնարդո դա Վինչին)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 695
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսաֆիլտր» հոդվածին։