Լուսակայացույց
Լուսակայացույց[1], էքսպոնոմետր (լատ.՝ expono), սարք, որը հաշվում է լույսի քանակը, որի շնորհիվ լուսանկարիչը կամ օպերատորը որոշում է պահաժամը և դիաֆրագման։ Նման սարքեր են նաև ֆլեշմետրը և մուլտիմետրը։
Լուսակայացույցի տեսակներըԽմբագրել
ԱղյուսակայինԽմբագրել
Իրենից ներկայացնում է աղյուսակ, որտեղ մանրամասնորեն նկարագրված են նկարահանման պայմանները և այն, թե ինչ կարգավորումներ պետք է տեղադրել ֆոտո կամ կինոխցիկի վրա։
ՕպտիկականԽմբագրել
Այս տեսակի լուսակայացույցում գլխավոր համեմատական տարրը հանդիսանում է մարդու աչքը։
ՖոտոէլեկտրոնայինԽմբագրել
Լույսը, ընկնելով լուսատարրի վրա, սլաքի օգնությամբ ցույց է տալիս տվյալն աղյուսակի կամ էկրանի վրա։ Ֆոտոէլեկտրոնային լուսակայացույցներն իրենց հերթին բաժանվում են ևս մի քանի տեսակների։
ՍելենայինԽմբագրել
Սարքի լուսակայացույցի լուսատարրը կազմված է սելենային ֆոտոդիոդներից։ Սելենային լուսակայացույցներն իրենց կառուցվածքով բավականին պարզ են և չեն պահանջում հոսանքի աղբյուր (մարտկոց)՝ աշխատելու համար։ Սելենային լուսակայացույցները մենք կարող ենք հանդիպել «Լենինգրադ 1,2,3,4,7,8,10» սարքերի և «Զենիտ-Ե», «Զենիտ-11», «ՖԵԴ-4» ու «ՖԵԴ-5» ֆոտոխցիկներում։
ՖոտոռեզիստորայինԽմբագրել
Այսպիսի լուսակայացույցների հիմքում ընկած է գալվանաչափը։ Նման լուսակայացույցները հանդիպում են «Սվերդլովսկ 2,4,6», իսկ ֆոտոռեզիստորային լուսակայացույցները՝ Պենտաքս խցիկներում։
ԹվայինԽմբագրել
Թվային լուսակայացույցի հիմքում ընկած է Ֆոտոռեզիստորային լուսակայացույցի կառուցվածքը, բայց տվյալները թվայնացվում են և ուղարկվում միկրոմշակիչ, որտեղ ավելի ճշգրիտ են հաշվարկվում։ Նման լուսակայացույցներն աշխատում են մարտկոցներով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան, Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան - Լուսակայացույց»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-02-19