Լուպինուզ, գյուղատնտեսական կենդանիների թունավորումը մեծ քանակությամբ ալկալոիդներ պարունակող լուպինով։ Հատկապես թունավոր են սերմերը։ Առավել վտանգավոր է ոչխարների համար, որոնք լավ ուտում են լուպինը։ Հիվանդությունը սովորաբար ունի սուր ընթացք։ Կենդանիների մոտ նկատվում է գրգռվածություն կամ ընկճվածություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, շնչարգելություն, դեղնախտ, հազվադեպ՝ ցաներ մաշկի վրա։

Բուժում խմբագրել

Նոսր թթուների (քացախաթթու, աղաթթու), լուծողականների (գերչակի ձեթ) ներքին ընդունում։

Կանխարգելում խմբագրել

Կենդանուն ալկալոիդների ցածր պարունակությամբ լուպինով կերակրում, կերակրելուց առաջ ալկալոիդակիր տեսակների հատիկի վնասազերծում։ Մաշկի լուսաախտահարումից խուսափելու համար արևոտ օրերին կենդանիներին կերակրելուց հետո չպետք է դուրս բերել գոմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։