«Լույսերից այն կողմ» (անգլ.՝ Beyond the Lights), 2014 թվականի ռոմանտիկ դրամա ժանրի ամերիկյան ֆիլմ։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Ջինա Փրինս Բայթվուդն է։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Գուգու Մբատա Ռան, Մինի Դրայվերը, Նեյթ Փարքերը, Machine Gun Kelly-ն և Դենի Գլովերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 6-ին Տորոնտոյի կինոփառատոն, իսկ Միացյալ Նահանգներում ներկայացվել է նույն տարվա նոյեմբերի 14-ին[4]։

Լույսերից այն կողմ
անգլ.՝ Beyond the Lights
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և դրամա
Թվականնոյեմբերի 14, 2014[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋինա Փրինս-Բայթվուդ[2][3]
Սցենարի հեղինակՋինա Փրինս-Բայթվուդ
ԴերակատարներԳուգու Մբատա-Ռոու, Միննի Դրայվեր, Նեյթ Փարքեր, Դենի Գլովեր, Մըշին Գան Քելլի, Աիշա Հինդս, Ջորդան Բելֆի, Էսթել, Թոմ Ռայթ և Բենիտո Մարտինես
ՕպերատորԹամի Ռեյքեր
ԵրաժշտությունՄարկ Այշեմ
ՄոնտաժԹերլին Ա․ Շրոփշիր
Պատմվածքի վայրԼոս Անջելես և Լոնդոն
Նկարահանման վայրԼոս Անջելես
Տևողություն116 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Նոնի Ջին
Մեյսի Ջին
Քեզ Նիկոլ
Քիդ Քալփրիթ

1998 թվականին Լոնդոնում ապրող միայնակ մայր Մեյսի Ջինն իր փոքրիկ աղջկան` Նոնիին տանում է տաղանդների մրցույթի մասնակցելու, որտեղ նա կատարում է Նինա Սիմոնի «Blackbird» երգը։ Արժանանալով ժյուրիի և հանդիսատեսի հավանությանը, նա զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով միայն պարող աղջկան։ Մայրը` Մեյսին, զայրացած մրցույթի արդյունքից` աղջկան իջեցնում է բեմից և հեռանում դահլիճից։ Նրանք գնում նստում են իրենց մեքենան, որտեղ մայրը աղջկան ասում է, որ նա պետք է միայն հաղթի, որից հետո աղջիկը լալիս է ու մրցանակը գցում գետնին։

Ֆիլմի գործողությունները տեղափոխվում են ներկայիս ժամանակներ, որտեղ այժմ Նոնին դարձել է հայտնի երգչուհի, իսկ մայրը` նրա մենեջեր։ Նա պատրաստվում է թողարկել իր առաջին ալբոմը, սակայն մինչև այդ ռեփեր Քիդ Քալփրիթի հետ համատեղ երգ է թողարկել և իրենց մտերմիկ հարաբերությունների շնորհիվ անընդհատ գտնվում են լրագրողների ուշադրության կենտրոնում։ Նրանք միասին Billboard Music Awards մրցանակաբաշխությունում հաղթում են «Լավագույն երգ» անվանակարգում։ Մրցանակաբաշխությունից հետո Նոնին երեկոյան արբած վերադառնում է իր հյուրանոցային համար, որն հսկում է Քեզ Նիկոլը` կապիտան Դեյվիդ Նիկոլի որդին։ Մեյսին, գալով հյուրանոցային համար, գոռում է` տեսնելով նրան պատշգամբի եզրին նստած։ Նոնին փորձում է ցած նետվել, սակայն հսկիչը ներս մտնելով` հասցնում է նրա թևից բռնել ու բարձրացնել վերև։

Այդ միջադեպից հետո, Նոնին և Մեյսին մամլո ասուլիս են հրավիրում, որտեղ կատարվածը որակում են որպես ալկոհոլի հետևանք, իսկ հսկիչ Քեզին հատուկ շնորհակալություն հայտնում։ Լրագրողները շարունակում են երգչուհուն հարցնել, թե արդյոք դա ինքնասպանության փորձ էր, սակայն նա հրաժարվում է մեկնաբանել։ Նոնին և Մեյսին այնուհետև հանդիպում են երգչուհուն ձայնագրող ընկերության ղեկավարի հետ, ով ցանկանում է նրա ալբոմի թողարկում հետաձգել` կապված վերջին իրադարձությունների հետ։ Ղեկավարը պնդում է, որ ալբոմը մեծ վաճառք չի ունենա, քանի որ երգչուհու անունը այժմ կապված է ինքնասպանության հետ և զգաշացնում նրան վերանայել իր պահվածքը, եթե ցանկանում է, որ ալբոմը լույս տեսնի։

Նոնին և Քեզը սկսում են ավելի շատ ժամանակ անցկացնել իրար հետ և ավելի լավ ճանաչել միմյանց։ Մի երեկո Քեզը նրան հարցնում է ռեփեր Քիդ Քալփրիթի հետ իր հարաբերությունների մասին, պարզելու` դրանք լուրջ են, թե ոչ։ Նոնին հանդիպելով Քիդ Քալփրիթի հետ, առաջարկում է նրան մնալ պարզապես ընկերներ և նա համաձայնում է։ Շուտով կայանում է BET Awards մրցանակաբաշխությունը, որտեղ Նոնին հանրությանը ներկայանում է իր նոր ընկերոջ` Քեզի հետ միասին։ Նա այդ մրցանակաբաշխության ընթացքում նաև ելույթ է ունենում Քիդ Քալփրիթի հետ, սակայն ամեն ինչ չի գնում այնպես, ինչպես պլանավորվել էր։ Ելույթի վերջում Քիդը հայտարարում է, որ Նոնիի ինքնասպանության փորձի պատճառը իրենց բաժանումն էր ու այնուհետև արձակում է Նոնիի զգեստը։ Նա Նոնիին անվանում է «քած», ինչից հետո Քեզը բարձրանում է բեմ ու հարվածում Քիդին, մինչդեռ այդ ամենը կատարվում է հանդիսատեսի ու լրագրողների ներկայությամբ:

Այդ միջադեպից հետո Նոնին կոտրվում է, և որոշում փոխել իր ապրելակերպն ու իմիջը։ Քեզը նրան տանում է լողափնյա տուն որոշակի ժամանակով հանգստանալու։ Նրանք այնտեղ ավելի են իրար հետ կապվում ու նրանց զգացմունքները ավելի են խորանում։ Շուտով նրանց այցելում է Մեյսին և նրանք վերադառնում են իրենց տուն։ Նոնին և Մեյսին կրկին հանդիպում են ունենում երգչուհուն ձայնագրող ընկերության աշխատակիցների հետ, որտեղ հայտնում են, որ ալբոմի թողարկման գործընթացը արդեն սկսվել է, սակայն Նոնին ցանկություն է հայտնում ալբոմում ավելացնել իր գրած մեկ երգ։ Գնալով տուն մայր ու աղջիկ վիճում են։ Նոնին մեղադրում է մորը միշտ իր փոխարեն որոշումներ կայացնելու ու ինքնասպանության հասցնելու համար, քանի որ ըստ նրա` մայրը միշտ դրդել է նրան կարիերայի համար անել այնպիսի բաներ, որոնք չի ցանկացել։

Երեկոյան Նոնին կրկին հանդիպում է Քեզին, ու հասկանում, որ աշխատանքային զբաղվածության պատճառով այլևս չեն կարողանալու իրար տեսնել։ Այդ ընթացքում Նոնին հեռուստատեսությամբ հարցազրույց է տալիս, որտեղ խոստովանում է, որ իրականում նա փորձել էր ինքնասպան լինել, քանի որ չէր ցանկանում այլևս լինել այնպիսին, ինչպիսին իրեն ցանկանում էին տեսնել, և հիմա նա ապրում է մեկ ուրիշ կյանքով։ Շուտով Նոնին մեկնում է Լոնդոն համերգի, ինչ մասին Քեզը իմանալով, որոշում է գնալ այնտեղ և հանդիպել նրան։ Նոնին անակնկալի է գալիս Քեզին տեսնելով ետնաբեմում։ Նրանք իրար խոստովանում են, իրենց զգացմունքների մասին, իսկ այնուհետև Նոնին բարձրանում է բեմ երգելու «Blackbird» երգը, որի ընթացքում նրանք համբուրվում[5]։

Դերերում խմբագրել

Սաունդթրեք խմբագրել

Ֆիլմի սաունդթրեք ալբոմը թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 10-ին[6]։ Ֆիլմի «Grateful» երգը, որը կատարում է բրիտանացի երգչուհի Ռիտա Օրան, առաջադրվել է Օսկարի «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. http://www.imdb.com/title/tt3125324/
  3. http://bbfc.co.uk/releases/beyond-lights-film
  4. «Relativity's 'Blackbird' to Fly on Nov. 14, 2014». Variety. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին. {{cite news}}: Text "dateԴեկտեմբերի 6, 2013" ignored (օգնություն)
  5. «Movie Spoiler for the film - BEYOND THE LIGHTS». The Movie Spoiler. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  6. «'Beyond the Lights' Soundtrack Details». Filmmusicreporter.com. 2014 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  7. «Rita Ora's track Grateful receives Oscar nomination for Best Original Song». Hellomagazine.com. 2015 թ․ հունվարի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.