Լուկման Աբդուլքարիմ Հարունա[3] (անգլ.՝ Haruna Abdulkarim Lukman, դեկտեմբերի 4, 1990(1990-12-04)[1][2], Լագոս, Նիգերիա), նիգերիացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Նիգերիայի ազգային հավաքականի կազմում։

Լուկման Հարունա
Քաղաքացիությունը  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 4, 1990(1990-12-04)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Լագոս, Նիգերիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում նորամուտը նշել է 2009 թվականի մարտի 1-ին «Սենտ Էտիեն» ակումբի դեմ 27-րդ տուրի խաղում՝ 75-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ֆրանսուա Մոդեստոյին[4]։

2011 թվականի հունիսի 25-ին Լուկմանը 5-ամյա պայմանագիր է կնքել «Դինամո» ակումբի հետ[5]։ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին ընդգրկվել է Դինամոյի I շրջանի 2013/2014 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[6]։ 2015 թվականի հուլիսի 9-ին կեսամյա վարձակալության իրավունքով տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի» ակումբ[7]։

2016 թվականի մարտին վարձակալության իրավունքով դարձել է Ղազախստանի «Աստանա» ակումբի խաղացող[8]։ 2018 թվականի մարտի 5-ին Լիտվիայի «Պլանգա» ակումբը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Լուկման Հարունայի հետ[9]։

Կարիերա հավաքականում խմբագրել

Հարունան ընդգրկվել է այն խաղացողների ընդլայնված ցուցակում, որոնք պետք է մեկնեին Աֆրիկայի Ազգերի Գավաթ 2008-ին, սակայն 23 խաղացողներից բաղկացած վերջնական ցուցակում չի հայտնվել։ 2010 թվականի մայիսի 30-ին Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում[10]։

2019 թվականի դեկտեմբերին Հարունան պայմանագիր է կնքել Երևանի «Արարատի» հետ[11], որի կազմում մասնակցել է 5 խաղի՝ դաշտում անցկացնելով ընդամենը 250 րոպե[12]։ 2020 թվականի հուլիսից Հարունան որևէ ակումբում հանդես չի եկել, 2022 թվականի սկզբին թողել է ակտիվ ֆուտբոլը[13]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Դինամո»
«Աստանա»
  • Ղազախստանի չեմպիոն՝ 2016
Հավաքականում
  • Աշխարհի չեմպիոն (մինչև 17)՝ 2007
  • Աֆրիկայի չեմպիոն (մինչև 17)՝ 2007

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Lukman Haruna vous souhaite la bienvenue sur Wizee ! ՅուԹյուբում
  4. «Монако» 2:2 «Сент-Этьен» Արխիվացված 2009-03-09 Wayback Machine(ռուս.)
  5. «Лукман Аруна — игрок «Динамо»!». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
  6. «Болельщики выбрали топ-состав «Динамо» (Киев) по итогам 1-й половины сезона 2013/2014!». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. ««Анжи» арендовал Лукмана Аруну». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  8. «Агент: «Динамо» хотело заработать на аренде Аруны 2 млн долларов». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  9. «Palangos» gretose — pasaulio čempionate rungtyniavęs futbolininkas bei garsiems klubams atstovavę žaidėjai Արխիվացված 2018-03-10 Wayback Machine(լիտվ.)
  10. Нигерия 1:1 Колумбия Արխիվացված 2010-08-18 Wayback Machine(ռուս.)
  11. «Մոնակոյի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Արարատ - Armsport.am». armsport.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. «Lukman Haruna - Detailed stats». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
  13. «Lukman Haruna - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկման Հարունա» հոդվածին։