Լուծվող թեյթեյի խտանյութ է, որի պատրաստման համար անհրաժեշտ է թեյի խտանյութը լուծել սառը ջրի մեջ։

Պատմություն

խմբագրել

Առաջին փորձերը կատարվել են 10-12-րդ դարերում՝ Չինաստանում։ Այդ ժամանակ ստեղծվել էր թեյի թարմ տերևների հյութից չոր փոշու ստացման տեխնոլոգիան։ Այն ստանում էին թեյի տերևները ճզմելու և ստացված հյութը չորացնելու միջոցով։ Հյութի չորանալուց հետո ստացվում էին բյուրեղներ, որոնք լուծելով ջրի մեջ ստանում էինք թեյ։ Ստացված թեյը պահպանում էր իր մեջ սովորական թեյի բոլոր հատկությունները և համային առումով ավելի համեղ էր, բայց քանի որ 100 կգ թեյի տերևներից ստացվում էր 400 գրամ լուծվող թեյ, այդ պատճառով թեյը բավականին թանկ էր։

Ժամանակակից լուծվող թեյ

խմբագրել

Տեխնոլոգիա

խմբագրել

Ժամանակակից լուծվող թեյը պատրաստում են թեյի տերևների անմիջական վերամշակմամբ հյութի ստացման մեթոդով, կամ բարձր խտությամբ թեյից. Առաջին մեթոդը կիրառվում է թեյ արտադրող երկրներում (Հնդկաստան, Շրի Լանկա), երկրորդը' Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ որպես հիմնական հումք օգտագործվում է չոր թեյը։ Ժամանակակից տեխնոլոգիաներով պատրաստված լուծվող թեյը բավականին բավականին էժան է։

Տեխնոլոգիայի դետալները տարբեր արտադրողների մոտ տարբեր են և պահվում են գաղտնի, բայց արտադրության ցիկլը նույնն է՝

Տարածումը

խմբագրել

Լուծվող թեյը դարձել է տարածված զարգացած երկրներում 1960-ական — 1970-ականների շրջանում։ Բայց թեյը չի տարածվել այն երկրներում, որոնք արտադրում էին սովորական թեյ, քանի որ այդ երկրները մինչ օրս պահպանում են իրենց թեյ ըմպելու ավանդությունը։

Արտաքին հղումներ

խմբագրել