Լուլին աստղադիտարան (չինարեն՝ 鹿林天文台, թարգմանաբար` Եղնիկների անտառի աստղադիտարան, աստղադիտարանի կոդը` — «D35»), աստղադիտարան Թայվանում, պատկանում է Թայվանի Ազգային կենտրոնական համալսարանի Աստղագիտության ինստիտուտին։

Լուլին աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էCassegrain mirror system? և Ռիչի-Կրետիեն Աստղադիտակ
ԿառավարողԱզգային կենտրոնական համալսարան
Աստղադիտարանի կոդD35
Երկիր Չինաստանի Հանրապետություն
ՎայրNantou County?
ԲԾՄ2862 մետր
Հիմնադրվել է՝հունվարի 13, 1999
Կայքlulin.ncu.edu.tw
 Lulin Observatory Վիքիպահեստում

Տեղակայված է Լուլին լեռան գագաթին։ 2007 թվականին այս աստղադիտարանում է հայտնաբերվել Լուլին գիսաստղը (C/2007 N3), որը դարձավ թայվանացի գիտնականի կողմից հայտնաբերված առաջին գիսաստղը[1]։ Այստեղ է նաև հայտնաբերվել (147918) Չիայի աստերոիդը[2]։

Աստղադիտարանում տեղադրված LOT (Լուլինի 1 մետրանոց աստղադիտակ) աստղադիտակը, որը այստեղ տեղադրվել է 2002 թվականի սեպտեմբերին հանդիսանում է կղզու ամենամեծ աստղադիտակը[3]։

Աստղադիտարանի գործիքներ խմբագրել

  • LOT (Լուլինի 1 մետրանոց աստղադիտակ) (D=1 մ, f/8), Կասսգրենի տեսակի աստղադիտակ
  • SLT (D=0.40-մ, f/8.8) Ռիչի-Կրետյենի տեսակի աստղադիտակ[4]
  • 76-սմ (f/9) Գեր-թեթև աստղադիտակ (SLT)
  • Չորս ռոբոտացված աստղադիտակներ TAOS (D=0.50-մ, f/1.9)
  • LELIS (Լուլինի էմիսսիաների գծերի լուսանկարման ծրագիր) — 3 Canon ֆոտոօբյեկտիվ (D=11սմ) երեք ֆիլտրներով։ H-ալֆա, [OIII] և [SII]:

Հետազոտությունների ծրագրեր խմբագրել

  • Թայվան-Ամերիկյան օսկուլացման ծրագիր (TAOS)
  • Լուլինի էմիսսիաների գծերի լուսանկարման ծրագիր (LELIS)

Լուլինի երկնքի հետազոտություն (LUSS) խմբագրել

Լուլինի երկնքի հետազոտություն ծրագրի շրջանակներում 2006-ից 2009 թվականները որոնվում էին Երկրին մոտեցող աստերոիդներ[5]։ Լուլինի հետազոտության աստղադիտակը[6], 41 սմ Ռիչի-Կրետյեն աստղադիտակ էչ, որի տեսադաշտը կազմում էր 27 արքրոպե, այն կառավարվում էր հեռահար Չինաստանից, աստղադիտակի ավտոմատացման համակարգը նախագծվել էր աստղադիտարանում[7][8]։ Նոր մարմինների որոնումից բացի ծրագրի շրջանակներում ճշգրտվում էին արդեն իսկ հայտնի աստերոիդների և գիսաստղերի ուղեծրերը, և կատարվում էին աստղաչափական հետազոտություններ[8]։

Ղեկավար հետազոտողը, Յե Քուանժին, 2007 թվականին ստացել էր Կարոլին Շումեյկեր ՄԵՕ գրանտը, որի միջոցներն էլ հենց օգտագործվել էին այս նախագծի իրականացման համար[5]։ 2007 թվականի հուլիսին կատարված լուսանկարի վրա Յե Քուանժին հայտնաբերեց հակադարձ շարժմամբ գիսաստղ, որը հետագայում անվանվել Լուլին գիսաստղ։ Այն անցավ Երկրին ամենամոտ կետով 2009 թվականի փետրվարին[9]։ Ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունների ընթացքում հայտնաբերվեցին 781 նոր մարմիններ, ներառյալ Լուլին գիսաստղը և 73P/Շվարցման-Վախման գիսաստղի երեք բեկորներ[8]։

Հիմնական նվաճումները խմբագրել

  • Լուլին գիսաստղի հայտնաբերում։
  • Հայտնաբերվել են մոտ 700 նոր աստերոիդներ[10]։
  • 82048 աստղաչափական դիտարկումներ հրապարակվել են 2002-ից 2010 թվականները[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hirsch, Max (2007 թ․ հուլիսի 28). «Local star-gazer discovers comet». Taipei Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  2. «Minor planet officially named `Chiayi'». Taipei Times. 2007 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  3. Լուլին աստղադիտարանի նորություններ
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. 5,0 5,1 Betts, Bruce (2015 թ․ հունվարի 16). «Sky survey grant helps lead to a space science career». The Planetary Society. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «Lulin Observatory». Graduate Institute of Astronomy, National Central University. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. Yang, T.C.; Ye, Q.; Lin, H.C.; Lin, C.S.; Ip, W.H (2006 թ․ ապրիլի 23). «Introduction of Lulin Sky Survey (LUSS)». National Central University. Արխիվացված է օրիգինալից (slideshow) 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. 8,0 8,1 8,2 Ye, Quanzhi; Lin, H. (September 2009). «An Overview of Lulin Sky Survey». American Astronomical Society. Bibcode:2009DPS....41.3409Y. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Rao, Joe (2009 թ․ փետրվարի 6). «Newfound Comet Lulin to Grace Night Skies». Space.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  10. Minor Planet Discovery Sites, Lulin Observatory
  11. Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում աստղադիտարանի կատարած բոլոր դիտարկումները

Արտաքին հղումներ խմբագրել

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը

1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները