Լուիս Ալֆրեդ Վիլց

ամերիկացի քաղաքական գործիչ

Լուիս Ալֆրեդ Վիլց (անգլ.՝ Louis Alfred Wiltz, հունվարի 21, 1843(1843-01-21), Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - հոկտեմբերի 16, 1881(1881-10-16), Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Լուիզիանայի 29-րդ նահանգապետ։

Լուիս Ալֆրեդ Վիլց
Louis Alfred Wiltz.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 21, 1843(1843-01-21)
Ծննդավայր Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Վախճանի օր հոկտեմբերի 16, 1881(1881-10-16) (38 տարեկան)
Վախճանի վայր Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States (1877–1890).svg ԱՄՆ

ԿենսագրությունԽմբագրել

Լուիս Ալֆրեդ Վիլցը ծնվել է 1834 թվականի օգոստոսի 20-ին, Նոր Օռլեանում՝ Ջ․ Բ․ Թեոֆիլի և Լուիզա Իրեն Վիլցի ընտանիքում։ 15 տարեկանում ավարտել է պետական դպրոցը, որից հետո սկսել է աշխատել Plauche and Co առևտրական ընկերությունում։ Ընկերության սնանկանալուց հետո Վիլցը դարձել է Լուիզիանայի 2-րդ շրջանային դատարանի աշխատող[1]։

Քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Վիլցը որպես շարքային զորակոչվել է Ամերիկայի Համադաշնային Նահանգների բանակ, բայց արագ հասել է մինչև կապիտանի կոչման[2]։ Հետագայում նրան գերի են վերցրել, իսկ հետո արձակել են գերիների փոխանակման ժամանակ[3]։ 1863 թվականին ամուսնացել է Միքայելե Բյենվենյուի հետ։ Նրանք չորս դուստր և մեկ որդի են ունեցել[1][2]։

1868 թվականին Վիլցն ընտրվել է Լուիզիանայի ներկայացուցիչների պալատ և Նոր Օռլեանի դպրոցական խորհուրդ[1]։ 1872 թվականին ընտրվել է քաղաքապետ, բայց չի կարողացել պաշտոնն զբաղեցնել մինչև 1875 թվականը՝ հանրապետական քաղաքապետի կողմից գրասենյակն ազատելու մերժման պատճառով։ 1875 թվականին զբաղեցրել է Պալատի խոսնակի, իսկ 1877-1880 թվականներին՝ փոխնահանգապետի պաշտոնը։

1879 թվականին, Լուիզիանայի նոր սահմանադրության ընդունումից հետո, նահանգապետ Ֆրենսիս Նիկոլսի ժամկետը կրճատվել է մեկ տարով[4]։ Նոր ընտրությունները կայացել էին 1879 թվականի դեկտեմբերի 2-ին, և Վիլցը հեշտությամբ հաղթել էր իր հանրապետական հակառակորդին։ Նրա երդմնակալության արարողությունը կայացել է 1880 թվականի հունվարի 13-ին։ Վիլցի՝ նահանգապետ դառնալը կապվում է կոռուպցիայի ծաղկման հետ։

Լուիս Վլիցը, որը հիվանդ էր տուբերկուլոզով, մահացել է 1881 թվականի հոկտեմբերի 16-ին, իր գրասենյակում[1][2]։ Հուղարկավորված է Նոր Օռելանի Սենթ Լուիս № 2 գերեզմանատանը[1][2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Louis Alfred Wiltz» (անգլերեն)։ New Orleans Public Library։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է 2012-11-15 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Louis Alfred Wiltz» (անգլերեն)։ La-Cemeteries։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է 2012-11-15 
  3. «Louisiana Governor Louis Aflred Wiltz» (անգլերեն)։ National Governors Association։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է 2012-11-15 
  4. «Louis Alfred Wiltz» (անգլերեն)։ Louisiana Secretary of State։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է 2012-11-15 

ԳրականությունԽմբագրել

  • John Kendall. Chapter 22: Wiltz // History of New Orleans. — Chicago and New York: The Lewis Publishing Company, 1922. — P. 342-358.
  • Robert Sobel, John Raimo. Biographical Directory of the Governors of the United States, 1789–1978. — Westport, Conn.: Meckler Books, 1978. — Т. 4.
  • Joseph G. Dawson III. The Louisiana Governors: From Iberville to Edwards. — Baton Rouge: Lousiana State University Press, 1990.