Լուիսա Ֆլոդին (շվեդ.՝ Charlotta Lovisa «Louise» Christina Flodin, սեպտեմբերի 17, 1828(1828-09-17)[1], Kil, Շվեդիա[2][3][1] - մարտի 20, 1923(1923-03-20)[4][1][5][…], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ լրագրող, տպագրող, հրատարակիչ և ֆեմինիստ։

Լուիսա Ֆլոդին
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1828(1828-09-17)[1]
ԾննդավայրKil, Շվեդիա[2][3][1]
Մահացել էմարտի 20, 1923(1923-03-20)[4][1][5][…] (94 տարեկան)
Մահվան վայրՀեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[6]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունլրագրող և խմբագիր
ԱմուսինSigfrid Flodin?[7]
ԱնդամությունSwedish Publicists' Association?
 Louise Flodin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լովիսան ծնվել է Էրեբրուում, 1828 թվականին, որտեղ նրա մայրը դպրող էր ղեկավարում։ Սկզբում նա ինքն է աշխատել նույն դպրոցում որպես ուսուցիչ, ապա 1856 թվականին սկսել է ուսանել տպարանում, որն այն ժամանակ բավականին անսովոր էր կնոջ համար։ 1858 թվականին նա Արբուգում ձեռք է բերել տպագրական մեքենա և սկսել է հրատարակել սեփական Arboga Tidning թերթը` շաբաթական մեկ համարով։

Սկզբում Լուիսան իր թերթի սեփականատերը և միակ աշխատակիցն էր, ինքն էր կատարում ամբողջ աշխատանքը։ Հետագայում նա սկսել է աշխատել բացառապես կին աշխատակցուհիների հետ, քանի որ ցանկացել է կանանց սովորեցնել պտագրության հետ աշխատել և լրագրողական մասնագիտությունն ավելի մատչելի դարձնել կանանց համար։ Նա ղեկավարել է թերթի ստեղծման բոլոր փուլերը՝ հոդվածներ գրելուց մինչև թղթի վրա տպագրելը, անձամբ ուսուցանել է աշխատակցուհիներին։ Լուիսան Շվեդիայում առաջին կին խմբագիրը չէր, կանայք թերթեր էին հիմնել և ղեկավարել դրանք նրանից հարյուր տարի առաջ, սակայն նա դարձել է առաջին շվեդուհին, որը պաշտոնապես թերթերի թողարկման արտոնագիր է ստացել, և այդ պատճառով էլ համարվում էր այդ ոլորտի առաջամարտիկը։

Arboga Tidning թերթում բարձրացվում էին քաղաքի հրատապ հիմնահարցերը, անցկացվում հանրային քննարկումներ, որոնցից մեկն ավարտվել է Արբուգայի պահպանողական շրջանակների հետ կոնֆլիկտով՝ կապված քաղաքի ժամացույցների հետ։ Այդ պատճառով 1862 թվականին Լովիսան վաճառել է թերթը և Արբուգայից տեղափոխվել է Ստոկհոլմ։ Այնտեղ նա հիմնել է «Իրիս» թերթը և հրատարակել այն 1862-1864 թվականներին, եղել է հրատարակիչ և տպարանի ղեկավար, որտեղ միայն կանայք էին սովորում և աշխատում։ Նա ամուսնացել է հրատարակիչ Սիգֆրիդ Ֆլոդինի հետ 1865 թվականին։ Նրանց տունը 1860-1870-ական թվականներին Ստոկհոլմի մտավորականների համար հանդիպումների վայր է եղել։

1875 թվականին աչքի հիվանդությունը ստիպել է Լուիսային վաճառել տպարանը և զբաղվել ամուսնու գործերով։

Երբ 1885 թվականին կանայց սկսել են պաշտոնապես ընդունել Publicistklubben (Հրապարակախոսների շվեդական ասոցիացիա), Լուիսան այնտեղ ընդունվողներից առաջիններից մեկն էր։

Լուիսա Ֆլոդինը մահացել է 1923 թվականին, Ստոկհոլմում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիսա Ֆլոդին» հոդվածին։