Լուիզ Լոմբարդ (անգլ.՝ Louise Lombard, ի ծնե անուն՝ Լուիզ Մերի Փերքինս, սեպտեմբերի 13, 1970(1970-09-13)[1], Redbridge), անգլիացի դերասանուհի։ Առավել հայտնի է Էվենջելին Էլիոթի դերով BBC հեռուստաալիքի «Էլիոթների տունը» (1991-94) և Սոֆիա Քուրթիսի դերով CBS հեռուստաալիքի «CSI: Հանցանքի վայր» (2004-11) հեռուստասերիալներում։

Լուիզ Լոմբարդ
անգլ.՝ Louise Lombard
Ծնվել էսեպտեմբերի 13, 1970(1970-09-13)[1] (53 տարեկան)
ԾննդավայրRedbridge
ԿրթությունSt Edmund's College?, Trinity Catholic High School, Woodford Green? և Քեմբրիջի համալսարան
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան1998-այժմ
Երեխա(ներ)Ալեխանդրո և Ռաֆայելա[2][3]

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Լոմբարդը ծնվել է Ռեդբրիջում, Լոնդոնում, հինգ երեխաների ընտանիքում[4][5]։

Ութ տարեկանում հաճախել է դրամայի դասերի[5]։ Հաճախել է «Երրորդություն» կաթոլիկ ավագ դպրոցը։ Քեմբրիջի համալսարանում սովորել է անգլիական գրականություն[5]։

Կարիերա խմբագրել

Լոմբարդը հայտնի է Էվենջելին Էլիոթի դերով 1990-ականների «Էլիոթների տունը» հեռուստադրամայում։ Նկարահանվել է «Շանսեր», «Թիքնապահեր», «Մետրոպոլիս» հեռուստասերիալներում և «Ոսկին փողոցներում», «Իմ թագավորությունը» և «Անձրևից հետո» ֆիլմերում։

1994 թվականին նրան ընդգրկել են People ամսագրի «50 ամենագեղեցիկ մարդիկ» ցանկում։ 1998-ից մինչև 2000 թվականը նա վերադառնում է Քեմբրիջի համալսարան սովորելու նպատակով։

1998 թվականին նկարահանվել է «Մումիայի պատմություն», իսկ 1999 թվականին Ֆարիդ Մյուրեյ Աբրահամի հետ միասին նկարահանվել է «Էսթեր» ֆիլմում։

2004 թվականին Լոմբարդը նկարահանվել է «Հիդարգո» ֆիլմում[5]։ Նույն տարվա նոյեմբերից սկսել է նկարահանվել «CSI: Հանցանքի վայր» հեռուստասերիալում և կատարել է երկրորդական դեր 5-րդ և 6-րդ եթերաշրջաններում։ Նա առաջին անգամ երևում է 5֊րդ եթերաշրջանի 7֊րդ էպիզոդում և մարմնավորում է Սոֆիա Քուրթիսին։ 2007 թվականին՝ 7-րդ եթերաշրջանում դարձել է հեռուստասերիալի հիմնական կերպարներից, իսկ 8֊րդ եթերաշրջանում երևացել է միայն առաջին էպիզոդում և նշված է որպես հրավիրված դերասան։

2009 թվականին երևացել է «Ծովային ոստիկանություն։ Նյու Յորք» հեռուստասերիալի առաջին էպիզոդում, որտեղ մարմնավորել է գործակալ Լառա Մեյսիին։

2011 թվականի մարտին TVLine֊ը հայտարարեց, որ Լոմբարդը կրկնելու է իր դերը «CSI: Հանցանքի վայր» հեռուստասերիալի 11֊րդ եթերաշրջանում։

2014 թվականին Լոմբարդը նկարահանվել է Lifetime հեռուստաալիքի Վիճակախաղ հեռուստադրամայի առաջին էպիզոդում[6]։

Ֆիլմոգրություն խմբագրել

Ֆիլմ
Տարի Անվանում Դեր Նշումներ
1988 Լինում է չի լինում
1998 Ոսկին փողոցներում Մերի
1998 Մումիայի պատմություն Սամանթա Թուրքել
1999 Անձրևից հետո Էմմա
2001 Դիգիթիի գանձը Ռեյչել Բլեքմոն
2001 Իմ թագավորությունը Քաթ
2002 Պնդում Էլեն Բրաքմեն
2004 Հիդալգո Լեդի Էն Դևերփորթ
2004 Անձնական թիվ Քեթրին Սթոուն
2005 Կանչը Կին Կարճամետրաժ ֆիլմ
2011 Աֆրիկյան ձմեռ Մադամ Դոզին
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Նշումներ
1989 Մոռացվածները Քրիստինա Հեռուստաֆիլմ
1989 Քեփիթալ Սիթի Լուիզ 4 էպիզոդ
1990 Հաշիվը Սյուզան Փիթերֆիլդ 1 էպիզոդ
1990 Կատարյալ անպիտաններ Էլիս 1 էպիզոդ
1990 Դժբախտ պատահար Քլեր Ջեյմսոն 1 էպիզոդ
1991 Սև թավշից հագուստ Լյուսի Գոլմինգթոն Հեռուստաֆիլ
1991 Բերգերակ Քլարիսա Քալդեր 1 էպիզոդ
1991 Շանսեր Աննա 7 էպիզոդ
1991–94 Էլիոթների տունը Էվենջելին Էլիոթ 34 էպիզոդ
1992 Հրեշտակներ Լյուսի Հեռուստաֆիլմ
1993 Թափահարողներ Հեռուստաֆիլմ
1996–97 Թիկնապահեր Լիզ Շոու 7 էպիզոդ
1999 Էսթեր Էսթեր Մինիսերիալ
2000 Մետրոպոլիս Շառլոթ Մինիսերիալ
2003 Պատերազմյան պատմություններ Գայլ Ֆելան Հեռուստաֆիլմ
2003 Երկրորդ բնություն Բժիշկ Հարիեթ Ֆելոուս Հեռուստաֆիլմ
2004–07 CSI: Հանցանքի վայր Սոֆիա Քուրթիս 48 էպիզոդ
2007 Ջուդին ատրճանակ ձեռք բերեց Ջուդի Լեմեն Հեռուստաֆիլմ
2008 Մահվան համբույրը Քեյ Ռուսո Հեռուստաֆիլմ
2009 Ծովային ոստիկանություն։ Նյու Յորք Գործակալ Լառա Մեյսի 2 էպիզոդ
2010 Մայամիի հիվանդանոց Քերեն 1 էպպիզոդ
2010 Սթարգեյթի համալսարան Գլորիա Ռաշ 4 էպիզոդ
2011 CSI: Հանցանքի վայր Սոֆիա Քուրթիս 1 էպիզոդ
2012 Խռովություն Ուենդի Հոլինգսուորթ Հեռուստաֆիլմ
2012 Մենտալիստը Դին Նոռա Հիլ 1 էպիզոդ
2012 Շոկոլադի մեջ կաթալ Ջուլիանա Լովես Հեռուստաֆիլմ
2013 Հավաքածու Թագուհի Էմբերլի Չցուցադրված
2014 Խաչվող աստղեր Սարոյա 4 էպիզոդ
2014 Գրիմ Էլիզաբեթ Լասելես 6 էպիզոդ
2015 Աշակերտի մոլեգնությունը Սթեֆանի Հեռուստաֆիլմ (Lifetime)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  3. http://www.contactmusic.com/louise-lombard/news/lombards-struggle-to-keep-son-british_1069731
  4. «The 50 Most Beautiful People in the World: Louise Lombard». People. 41 (17). May 1994. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Louise Lombard: Death becomes her». The Independent. 2008 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  6. Casts Trio In Pilot ‘The Lottery’, Duo In ‘Deliverance Creek’