Լուիզա դե Կիրիլին Լոուրենս
Լուիզա դե Կիրիլին Լոուրենս (անգլ.՝ Louise de Kiriline Lawrence, ի ծնե՝ Ֆլաշ (Ֆլակ), շվեդ.՝ Flach, հայտնի է նաև Լուիզա Կիրիլինա ձևով, հունվարի 30, 1894 - ապրիլի 27, 1992), շվեդ և կանադացի բնախույզ, գրող և բուժքույր։
Լուիզա դե Կիրիլին Լոուրենս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1894 |
Մահացել է | ապրիլի 27, 1992 (98 տարեկան) |
Քաղաքացիություն | Շվեդիա և Կանադա |
Մասնագիտություն | բնագետ, technical writer և բուժքույր |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1894 թվականի հունվարի 30-ին Շվեդիայում։
Բուժքույրական դասընթացներ է անցել և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել է դանիական Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման զինվորական հիվանդանոցում[1]։ Այդտեղ նա հանդիպել է ռուս սպա, լեյտենանտ Գլեգ Կիրիլինի հետ. նրանք ամուսնացել են 1918 թվականին։ Կիրիլինը վերադարձել է Ռուսաստան, որպեսզի մասնակցի Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին սպիտակների կողմից։ Լուիզան հետևել է իր ամուսնուն։ Կիրիլինը շուտով գերի է ընկել կարմիրների մոտ և գնդակահարվել։ Կինը չի իմացել ամուսնու ճակատագրի մասին և փորձել է որոնել նրան՝ զուգահեռ շարունակելով բուժքույր աշխատել[2][3]։ 1927 թվականին արտագաղթել է Կանադայի Օնտարիո նահանգ և այնտեղ շարունակել է նույն աշխատանքը։
1935 թվականին հեռացել է բժշկական գործից և բնակություն է հաստատել հյուսիսային Օնտարիայում՝ մի տնակում։ Ծանոթացել է Լեոնարդ Լոուրենսի հետ, որը մասնագիտությամբ ատաղձագործ էր, ամուսնացել է նրա հետ 1939 թվականին։ Այդ նույն թվականին նա նոր գործունեություն է սկսել որպես օրնիթոլոգ և բնախույզ գրող։ Նա հայտնիէ դարձել կարմրաչք վիրեոնների ուսումնասիրության շնորհիվ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ այդ երգեցիկ թռչունը մեկ օրվա մեջ ունակ է արտաբերել 22,197 տարբեր կանչեր[4]։ Լուիզա դե Կիրիլին Լոուրենսը իր գիտական աշխատանքի մեծ մասը կատարել է իր տարածքում, որը գտնվում էր Օնտարիոյի Նորթ Բեյ քաղաքի սահմաններից դուրս։
Նա եղել է Օրնիթոլոգների ամերիկյան միության ընտրյալ անդամ և 1970 թվականին Լավրենտյան համալսարանում ստացել է իրավունքի մագիստրոսի աստիճան[5]։
Աշխատություններ
խմբագրել- The Quintuplets' First Year (1936)
- The Loghouse Nest (1945)
- A Comparative Life History Study of Four Species of Woodpeckers (1967)
- The Lovely and the Wild (1968)
- Mar: A Glimpse into the Natural Life of a Bird (1976)
- Another Winter, Another Spring: A Love Remembered (1977)
- To Whom the Wilderness Speaks (1980)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Marianne Gosztonyi; Ainley In Memoriam: Louise de Kiriline Lawrence, 1894–1992(ֆր.) // The Auk : magazine. — 1992. — Т. 109. — № 4. —
- ↑ Heritage Perspectives by Doug Mackey, May 10, 2002: Remembering the Late, Great Lady: Louise de Kiriline Lawrence
- ↑ Шергалин Евгений; Эдуардович Луиза Оскаровна Кирилина Лоуренс (1894-1992) - забытая в России медсестра, гуманист и орнитолог(ռուս.) // Русский орнитологический журнал : журнал. — 2017. — Т. 26. — № 1426. — ISSN 0869-4362.
- ↑ De Kiriline Lawrence, Louise To Whom the Wilderness Speaks. — Toronto: McGraw-Hill Ryerson Ltd., 1980. — С. 68—75.
- ↑ Marianne Gosztonyi; Ainley In Memoriam: Louise de Kiriline Lawrence, 1884–1992(ֆր.) // The Auk : magazine. — 1992. — Т. 109. — № 4. —
Գրականություն
խմբագրել- De Kiriline Lawrence, Louise. "Why Did You Come to Canada?" Chatelaine, October 1937, 21 & 53.
- Mohr, Merilyn. "To Whom the Wilderness Speaks: The remarkable life of Louise de Kiriline Lawrence." Harrowsmith 83, (1989): 72–81.
- Nero, Robert W. Woman by the Shore and Other Poems: A Tribute to Louise de Kiriline Lawrence. Toronto: Natural Heritage, 1990.